Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Եվրոպան ձեզնից շատ բան ունի սովորելու»

by mediapoint
Հունիս 26, 2013
0

Լուսինե Պողոսյան
Հունիսի 22-ն էր: Օրը՝ շաբաթ: Ուղղություն վերցրեցինք դեպի Տաթև: Մեր ընտրությունը պատահական չէր: Այդ օրը Տաթևում զուռնա դհոլի ձայներն էին հնչում, սակայն, ցավոք, ոչ թե հարսանիք էր, այլ «Տաթևի վարպետաց տան» բացումը:

«Տաթևի արհեստավորաց թև» կազմակերպության նախաձեռնությամբ  տեղի ունեցավ սյունյաց վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ներկայացված աշխատանքները տարատեսակ էին, սակայն բոլորն էլ ամբողջացնում էին հայկական մշակույթի մասին մեր պատկերացումները:
Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը նշեց, որ վարպետաց տան բացումը ուղղակի տվեց ծրագրի մեկնարկը, սակայն որպեսզի ծրագիրը ցանկալի արդյունք տա, պետք են դոնոր կազմակերպություններ, հովանավորներ, բարերարներ, որոնց օգնությամբ կվերանորոգվի գյուղի մանկապարտեզի շենքը և կծառայի թե’ որպես մանկապարտեզ, թե’ որպես վարպետաց դպրոց և տուն:

Հենց այս նպատակով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել Եվրոպայում PR ոլորտի առաջատար մասնագետ Հանս Սեյջսը. նա առաջին անգամ էր Սյունիքում: Ողջունելով ներկաներին` նա ասաց. «Եվրոպան շատ բան ունի սովորելու ձեզանից»:
Նրա կարծիքով այս ծրագրի հաջողությունը մեծ կապ կստեղծի Եվրոպայի և Հայաստանի և, իհարկե, Եվրոպայի և Տաթևի միջև :

«Տաթևի արհեստավորաց թև» հասարակական, մշակութային կազմակերպության տնօրեն Դերենիկ Եփրեմյանը վստահեցնում է, որ այս ցուցահանդեսին ամեն շաբաթ նոր իրեր կավելանան :

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև տուրիստական սեզոնի ավարտը:

 

                           

 

 

 

Լուսանկարները` Լուսինե Պողոսյանի
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.