Առաջին մրցանակակիր Մարի Թևոսյանի աշխատանքը ներկայացնում ենք առանց փոփոխության:
Մինը իր կամքին՝ ինչ ասես՝ անի,
Մյուսը խոսելու իրավունք չունի…
Տասնամյակների պատմություն ունեցող ստեղծագործություններ,որոնք արդիական են այսօր…
Թումանյանական ժամանակներից շատ բան չի փոխվել.ամեն քայլափոխի հանդիպում ես մարոների և կարոների,հառաչանքով լցված ծերունիների և գիքորների,սարոների և մարոների,դժբախտ անուշների և սկեսուրից հալածվող հարսների,միամիտ շների և խորամանկ կատուների…Առաջին ստեղծագործությունը,որ կարդացել եմ Թումանյանից,եղել է «Շունն ու կատուն»:Առաջին հայացքից պարզ,մանկական ստեղծագործություն,սակայն դա միայն առային հայացքից…Կատուն խաբում է շանը, «սեփականաշնորհում» շան «գույքը»,ինչը տվյալ դեպքում իրավունքի խախտում է,սակայն չի պատժվում օրենքով.նույն էլ տեղի է ունենում մեր օրերում.
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել.
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ կատվին պատահում ա,
Վեր ա թռչում վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա.մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել,թե որ կարեմ:
Ցավալի է,բայց իրականություն….
Թումանյանի «Անիծած հարսը» կարդալիս մեղադրում եմ սկեսուրի վառ կերպարին,վախենում այդ երևույթից:Սկեսուրը կարծես թե ստրկական կերպար է.
-Հոպոպ դառնաս,
Անամոթ հարս,
Մի տե՛ս,մի տե՛ս,
Թե լրբի պես
Գըլուխը բաց,
Ազատ նըստած՝
Ո՜նց է կանչում,
Չի ամաչում…
Մինչդեռ բոլորս էլ գիտենք,որ յուրաքանչյուրը ունի ազատ արտահայտվելու իրավունք,իսկ այս ստեղծագործության մեջ հարսը նույնիսկ մազ սանրելու իրավունքից է զրկված…
Իննամյա Մարոն զոհ է գնում նահապետական սովորույթներին .ծնողները նրան ամուսնացնում են չոբան Կարոյի հետ,բայց մանուկ նորահարսը՝
Փախավ,եկավ ետ հոր տուն:
Եկավ լացեց նա վըշտոտ,
-Ես չեմ գընալ նըրա մոտ.
Ես սիրում եմ մայրիկին
Ես չեմ ուզում լինեմ կին…
Ամեն անգամ «Մարոն» կարդալիս լացում եմ Մարոյի արցունքներով,որովհետև տեսնում եմ իրավունքների ոտնահարում,անարդարություն,գենդերային խտրականություն…Մարոյի հոր համար ավելի կարևոր է իր անունը,քան սեփական զավակի արցունքոտ աչքերը…Մարոներ դեռևս կան….
«Գյուղացու Համբոյի տունը կռիվ էր ընկել»…Երանի թե այդ կռվում հաղթեր Գիքորի մայրը,և չկործանվեր մի անբախտ երեխայի ճակատագիր…Բայց կինը իրավունք չուներ խոսելու.մի համարձակ հայացք, մի ավելի բառ և ամուսնու ձեռքը կիջներ նրա դեմքին…Գիքորն էլ Մարոյի նման մանկությունը չապրած երեխա էր,ծնողների միամտության, սեփական անձն ու իրավունքները չգիտակցելու զոհը.
«Գիքորը էն օրը հաց չէր դրել բերանը,ծեծվել ու լաց էր եղել,այժմ էլ քաղցած պառկեց,ու քունը չէր տանում…»:
Ամեն անգամ ցավով եմ կարդում այս ստեղծագործությունը,աչքերս լցվում են արցունքով,և հասկանում եմ,թե ինչպիսի կործանարար ազդեցություն կարող է ունենալ տգիտությունը և վախը «խազեինների» հանդեպ…
Ափսո՜ս…Գիքորներ եղել են, կան և միշտ էլ կլինեն…
«Անուշ»…Նահապետական կարգերի և ճահճացած հասարակության զոհ դարձավ Անուշը…Ծնողը երես թեքեց իր զավակից՝ կարևորելով հասարակական կարծիքը.
-Դուրս գընա, կորի՛,ա՜յ լիրբ, անըզգա՜մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակդ.
Կորի՜, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մըտնի երկար հասակըդ:
Ոտնահարվել էին Անուշի իրավունքները, անարգվել էր նրա անունը, բայց նա նույնիսկ հոր հետ խոսելու իրավունք չուներ…Ու եթե ամեն մի արվեստագետ մի Օրփեոս է, որ դժոխք է իջնում իր Էվրիդիկեին լույս աշխարհ հանելու համար,ապա Անուշն է Թումանյանի Էվրիդիկեն…
Հալածանք,ափսոսանք,հառաչանք,մաքառում.խոսքը իհարկե «Հառաչանք» պոեմի մասին է,որը կարծես թե աշխարհում տիրող անարդարությունների, իրավունքների խախտման և անպատասխան մնացած հարցերի խտացումն է.
Ո՞վ է մեղավոր:Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում-
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր:
«Գութանի երգը» բանաստեղծության մեջ ներկայացվում է չարքաշ կյանքով ապրող, ամեն քայլափոխի նվաստացող և հազար ու մի ցավի տեր գյուղացու կյանքի պատմությունը,ով իր իրավունքների մասին չիրազեկված լինելու պատճառով ծեծվում է, անիծվում և խղճահարված դեմքով նայում մի տուն լիքը մանուկների.
Պարտքատերը գանգատ գընաց,
Քյոխվեն կըգա,կըծեծի,
Տերտերն օրհնեց,անվարձ մընաց,
Կըբարկանա,կանիծի…
Պետք է նորից ցավով արձանագրեմ,որ իրենց իրավունքների մասին չիրազեկված մարդիկ դեռևս կան….
Չեմ ցանկանում ավելորդ անգամ խոսել արդարությունների, մարդու իրավունքների պաշտպանության մասին, որովհետև.
Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր…
Սակայն չեմ վհատվում, չեմ ցանկանում շարժվել «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» կարգախոսով,պայքարելու եմ իմ իրավունքների համար, լավատեսորեն եմ նայելու ապագայի հասարակությանը, որը կառուցելու եմ ես, որտեղ չեն լինելու շահ ու գերի, տեր ու ծառա, այլ լինելու են հավասար օրենքներով օժտված քաղաքացիներ և սեփական ուժերով առաջ շարժվող անհատներ.
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած…