Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Խնձորեսկի դպրոցում հիշում են համայնքի բոլոր նվիրյալներին

by mediapoint
Դեկտեմբեր 23, 2014
0

57909Մարիամ Մաթևոսյան
Խնձորեսկի Գարեգին Սեւունցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը պատմում է, որ տարիներ առաջ համայնքապետարանից անապահով ընտանիքների մասին տեղեկանք վերցնելու համար աշակերտներից մեկին խնդրել է գնալ աշխատակազմի քարտուղարի տուն, ով այդ օրը աշխատանքի չէր գնացել: Աշակերտին ասել է՝ «Սանոյենց տունն է», չմտածելով, որ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկին չի ճանաչի: Աշակերտը, սակայն, հարցուփորձ անելով է գտել ազատամարտիկի տունը:

«Այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Պատերազմի տարիներից դեռ շատ չէր անցել ու նոր սերունդը չգիտե՞ր Սանոյին»,- պատմում է նա:Շատ չանցած դպրոցում Փառքի սրահ ստեղծվեց, որտեղ ներկայացվեցին  արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների լուսանկարներ, անձնական իրեր, նրանց մասին պատմող նյութեր: Որոշվեց պարբերաբար միջոցառումներ կազմակերպել եւ 2001 թ.-ից առ այսօր, ամեն տարվա դեկտեմբերի 11-ին դպրոցում Արիության դաս է անցկացվում: Առաջին դասը նվիրվել է զոհված ազատամարտիկներին, երկրորդը՝ ապրողներին: Այսպես հերթականությամբ դպրոցը հիշում եւ մեծարում է խնձորեսկցի նվիրյալներին: «Մեր ավանդական  արիության դասերն էլ ավելի են սերտացնում կապը համայնքի, գյուղից դուրս ապրող համագյուղացիների ու դպրոցի միջեւ, քանի որ այդ դասերի հերոսները հենց համայնքի բնակիչներն են»,- ասում է տնօրենը:

Տարվա ընթացքում դպրոցում կազմակերպվում են արտադասարանական, համադպրոցական 100-ից ավելի միջոցառումներ:

Դպրոցում սովորում է 310 աշակերտ: Վ. Բալայանը ցավով է նշում, որ գնալով զույգ դասարանների թիվը կրճատվում է, բայց հպարտությամբ է պատմում դպրոցի հաջողությունների մասին, ասելով, որ դպրոցի սաներն իրենց գիտելիքներով լուրջ մրցակիցներ են հանրապետությունում անցկացվող բոլոր մրցույթների եւ օլիմպիադաների մասնակիցներին: Նրանք հաղթանակներով են վերադարձել Հայ Ասպետ, Կենգուրու հեղինակային, կրթական մրցաշարերից: Վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա հանրապետական ամփոփիչ մրցույթում «Հայրենասիրական եւ գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգում Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ. Բալայանն արժանացել է նախարարի շնորհակալագրին:

2001թ.-ից Խնձորեսկի միջնակարգ դպրոցն անցել է 12-ամյա համակարգի: Բարեփոխումների լավ ու վատ կողմերի մասին խոսելիս` Վ. Բալայանը նշում է, որ թեեւ նոր համակարգը նպատակ ուներ աշակերտներին դպրոցական   ծրագրերը յուրացնելով նախապատրաստել բուհական քննություններին, բայց աշակերտները շարունակում են «հույսները կապել» մասնավոր պարապմունքների հետ: 

«Այսօրվա աշակերտն ավելի զարգացած է, ավելի շատ է հետաքրքված գիտությամբ, քան նախկինում էր: Միակ թերություն այն է, որ ավարտական  դասարաններում, երբ սկսում են պարապել երկու-երեք առարկա, մնացած  առարկաները չեն  սովորում»,- ասում է տնօրենը: Նա ցավով է փաստում,  որ  այսօր  մանկավարժական  բուհեր  դիմում  են  դպրոցների  միջակ  եւ  միջակից  էլ  ցածր  կարողությամբ շրջանավարտները: Մեղավորության իր բաժինն ունի նաեւ պետությունը, քանի որ միջակ աշակերտը հետագայում կլինի միջակ ուսուցիչ:

Տնօրենի խոսքով՝ դպրոցի հաջողություններն ավելին կլինեն, եթե հնարավոր լինի բարեկարգել շենքը: 1999թ.-ին, որպես հրետակոծված դպրոց, ՄԱԿ-ի զարգացման ծրագրով վերանորոգվել է միայն ուսումնական մասնաշենքը: Այսօր, խիստ անմխիթար վիճակում են տարբեր մասնաշենքերն իրար կապող միջանցքները, արհեստանոցները, լաբորատորիաները, պատուհանները, տանիքը:  «Դպրոցի մի հատվածը չի ջեռուցվում: Ուսուցիչներն ու աշակերտները վերարկուներով են շրջում դպրոցում»,- ասում է դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը:

Խնձորեսկի դպրոցին աջակցում են համագյուղացիները

Ռազմիկ Ղադունց, Մուշեղ Մարտիրոսյան, Սենիկ Ջուլհակյան եւ էլի ուրիշներն են խնձորեսկցի բարերարները, ովքեր աջակցել ու շարունակում են աջակցել իրենց հայրենի գյուղի դպրոցին: Հետպատերազմյան շրջանում, երբ երկիրը ճգնաժամի մեջ էր, ու պետությունը դպրոցներին միայն վառելիք էր կարողանում տրամադրել` Խնձորեսկի միջնակարգ դպրոցում դասասենյակները գազով էին տաքացնում: Երեք տարի անընդմեջ, օգտագործված գազի դիմաց վճարում էր դպրոցի շրջանավարտ, արտերկրում բնակվող Ռ. Ղադունցը:  Մուշեղ Մարտիրոսյանի աջակցությամբ վերանորոգել են մի քանի դասասենյակներ: Արիության դասերից մեկն էլ նվիրվել է հենց նրան: Սենիկ Ջուլհակյանի ջանքերով եվս մի քանի դասասենյակ վերանորոգվել է:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.