Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ս. Խանզադյանի տուն-թանգարանը պատրաստ չէ 100-ամյակի հանդիսություններին

by mediapoint
Դեկտեմբեր 28, 2014
0

57959Մարիամ Մաթեւոսյան 
2015թ. կլրանա արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը, բայց նրա ծննդավայր Գորիսում գտնվող դատարկ ու կիսաքանդ տունը պատրաստ չէ այցելուներ ընդունելու: Բարձր բլրակին թիկն տված գրողի առանձնատանը նրա անձնական իրերից գրեթե ոչինչ չկա, իսկ տան գույքից շատ քիչ բան է պահպանվել: Որպես գրողի աղքատիկ մասունքների հավաքատեղի, ծառայում է թանգարանի նախասրահի աջ հատվածում գտնվող սենյակը համեստ կահավորմամբ` մի ջահ, գրչաման, երկու գրասեղան, որոնց դարակներում պահվում են Ս. Խանզադյանի լուսանկարները, պահարան եւ մի քանի աթոռ: Հայկական զարդանախշերով գորգին փակցված է Ս. Խանզադյանի դիմանկարը: Մյուս երկու սենյակներն ու ընդհանուր սրահը դատարկ է:

2011թ. Ս. Խանզադյանի տունը չճանաչվելով որպես ժառանգություն՝ սեփականության իրավունքով տրվել է Գորիս համայնքին: Նույն թվականին, համայնքի ղեկավարի թիվ 219-Ա որոշումով Արզումանյան փողոցի թիվ 32 հասցեի բնակելի տունը ճանաչվել է գրողի տուն-թանգարան:

«Մինչ համայնքային սեփականություն դառնալը, ով ցանկացել` եկել ու ապրել է, ինչ կարողացել, վերցրել տարել են, անգամ տան որոշակի հատվածների ապակիներն են հանել»,- ասում է տուն-թանգարանի վարիչ Արմանուշ Բակունցը:

Հետաքրքիր նախաձեռնություն է հանդես բերել «Միրհավ» գրական խմբակը` 100-ամյակին ընդառաջ նախաձեռնել է ակցիա, որով Ս. Խանզադյանի հարազատներին, քաղաքացիներին հորդորում է գրողի անձնական կամ հին, արժեքավոր իրեր նվիրաբերել թանգարանին:

«Ս. Խանզադյանի քույրը եղբորից շատ իրեր ու գրքեր ունի, բայց խոստացել է միայն նորմալ պայմաններ ունենալու դեպքում դրանք նվիրել թանգարանին»,-ասում է Ա. Բակունցը: Նա պատմում է, որ 2008թ.-ին, երբ որպես թանգարանի վարիչ մտել է գրողի տուն, ամեն ինչ, մեղմ ասած, ավերակ վիճակում էր` պատերին մագլցած մոշի թփեր, մամռոտած սալահատակ, անգամ իրար հետեւից շարված երեք ցածրիկ դարպասներն իրենց տեղում չէին: «Վեց տարիների ընթացքում տարածքը խելքի ենք բերել, հիմա, երբ դարպասից մտնում ես` զգում ես, որ այստեղ մեծ մարդ է ապրել»,- ասում է Ա. Բակունցը:  

2008թ. զբաղվածության պետական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի աջակցությամբ վերանորոգվել են տան դարպասները, նոր ջրագիծ է անցկացվել: Մեկ տարի առաջ Սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ չափագրումներ են կատարվել թանգարանում, հաշվարկվել են թանգարանը հիմնովին վերանորոգելու ծախսերը: Հիմնադրամը նախատեսում էր 15 մլն դրամի ներդրում, բայց վերջնահաշվարկով 50 մլն դրամից ավելի էր անհրաժեշտ աշխատանքներն սկսելու համար: Թանգարանի տնօրենի խոսքով՝ Սոցիալական ներդրումների հիմնադրամը խնդրի մասին տեղյալ է պահել Կառավարությանը:

«Հոբելյանական 100-ամյակը հավուր պատշաճի նշելու համար մոտ օրերս կստեղծվի «Ս. Խանզադյանի 100-ամյակի հանդիսությունները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով»,- ասում է Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Նա նշում է, որ թեեւ ներկա պահին թանգարանի վերանորոգման հստակ նախագիծ չկա, բայց փորձում են ներդրումներ գտնել եւ վստահ է, որ գրողի տուն-թանգարանը 2015 թ.-ին վերանորոգվելու եւ կահավորվելու է, որտեղ իր ներդրումը կունենա նաեւ համայնքը:

Այն հարցին, թե ո՞ր դեպքում տուն-թանգարանն անհրաժեշտ պահպանություն կստանա` համայնքային, թե՞ մշակույթի նախարարության ենթակայության տակ լինելու դեպքում, թանգարանի վարիչը պատասխանեց. «Կենտրոնացվածն ավելի շատ հնարավորություն կստեղծի, չեմ կարծում, որ քաղաքային իշխանություններն էլ դեմ կլինեն, բայց մինչ ենթակայության հարցը լուծելը, թանգարանը պետք է ներկայանալի լինի, վերանորոգելուց հետո կարելի է անդրադառնալ այդ հարցին»,- ավելացրեց տուն-թանգարանի վարիչը:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.