Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սփյուռքի օր Գորիսում

by mediapoint
Մարտ 14, 2015
0

Մարիամ Մաթևոսյան
Մարտի 14-ին Գորիսի քաղաքային զբոսայգում անցկացվեց «Հայրենիք-Սփյուռք կապերի օր Գորիսում» միջոցառումը, որին հրավիրված էին աշխարհի տարբեր  երկրների՝ Իսրայել, Հորդանան, Ուրուգվայ, Ավստրալիա, Արգենտինա, Անգլիա, ԱՄՆ եւ այլն, սփյուռքահայ երիտասրադներ: Նախաձեռնությանն նպատակ էր ամրապնդել հայրենիք-սփյուռք կապերը, հյուրերին ծանոթացնել Գորիսի պատմությանն ու մշակույթին։

«Միջոցառումն ունի ճանաչողական բնույթ: Ֆեյսբուք սոցիալական ցանցով իմ սփյուռքահայ ընկերներին հրավիրեցի  Գորիս, որպեսզի զբոսաշրջության կենտրոն դառնալու հավակնություն ունեցող քաղաքը ճանաչելի դառնա տարբեր երկրներում: Այստեղ բնությունը շատ սիրուն է ու տարբերվում է այլ բնակավայրերից»,-ասում է նախաձեռնության հեղինակ, ամերիկահայ Սերոբ Աբրահամյանը,  ով այժմ աշխատում է «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղում:Նա պատմում է, որ ամիսներ շարունակ ապրելով Գորիսում, համոզվել է, որ  իր գեղատեսիլ բնությամբ Գորիսը կարող է շատերին հմայել և, որ Հայաստանը չի սահմանափակվում մայրաքաղաք Երևանով: Սփյուռքահայ երիտասարդները, որնց թիվը հասնում էր մոտ 70-ի, ունեին ամենտարբեր մասնագիտություններ՝ քաղաքագետներ, ուսուցիչներ, տնտեսագետներ, բժիշկներ:

Ամերիկաբնակ Գառնի Պարոնին առաջին անգամ է Հայաստան այցելել: Նրա խոսքով՝ Գորիսը հիանալի վայր է ու տպավորված է քաղաքի ճարտարապետությամբ: Ընկերոջ կարծիքը կիսում է նաեւ Արբա Վարդանյանը, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում և հասցրել է լինել այլ քաղաքներում:

«Գորիսի մասին շատ եմ լսել: Միշտ Ղարաբաղ գնալիս, այստեղով անցել եմ, բայց քաղաքը տեսնելու հնարավորություն չեմ ունեցել: Ի տարբերություն մյուս քաղաքների, այստեղ մարդիկ ավելի ջերմ են, սիրալիր, հարազատ են միմյանց նկատմամբ»,-ավելացնում է Վաշինգտոնից ժամանած 23-ամյա տնտեսագետը, ով մի քանի ամիս է ինչ ապրում է Երեւանում:

Այն հարցին, թե արդյոք կցանկանար ապրել Գորիսում, զրուցակիս պատասխանեց. «Ինչու ոչ, միայն եթե աշխատանք գտնեմ այստեղ: Գորիսն այդքան էլ մեծ քաղաք չէ, բայց կարծում եմ հուսալի ապագա ունի»:

Հյուրերի համար ազգագրական պարերով հանդես եկան գորիսեցի երիտասարդները, իսկ «Լեռանե» խումբը հայրենասիրական շունչ հաղորդեց  իր երգերով:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.