Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Պասիվություն տեղական ընտրություններում. շուռնուխցիները չեն շտապում համայնքի ղեկավար ընտրել

by mediapoint
Մարտ 15, 2015
0

Մարիամ Մաթևոսյան
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղումշարունակվում են համայնքի ղեկավարի ընտրությունները: Դպրոցի շենքում տեղակայված ընտրատեղամասում ութ անդամից կազմված հանձնաժողովը «անհամբեր» սպասում է ընտրողներին, բայց բնակիչներին ընտրություններն ասես չեն հետաքրքրում: 110 ընտրող ունեցող համայնքում ժամը 17:00-ի դրությամբ ընտրատեղամաս է ներկայացել 52 ընտրող:

Համագյուղացիներին շուռնուխցի Արմեն Հարությունյանը փորձում է «արդարացնել»՝ ասելով. «Մեր գյուղն ուշ է «արթնանում», շտապելու տեղչունենք, մեկ է՝ մինչեւ ժամը 20:00-ն ժամանակ ունենք»:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Հակոբյանի խոսքով`մինչ այժմ խախտումներ, անվավեր թերթիկներ չեն եղել: «Դեռ սպասում ենք ընտրողներին»,-ասում է նա:Ընտրապայքարում մենակ մնացած գործող գյուղապետ Հակոբ Արշակյանին առավոտյան են բնակիչները տեսել: Երբ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, զրույցն այդպես էլ կիսատ մնաց: Ներկայանալուց հետո լսափողից այն կողմ լսվում էր. «Բաժանորդն անջատել է հեռախոսը կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս»:

Նշենք, որ Հակոբ Արշակյանը պաշտոնավարում է 2004 թվականից:

Ընտրատեղամասում ընտրողներ չգտնելով՝ այցելեցինք մի քանի գյուղացիների տներ:

Նրանցից մեկը՝ ազատամարտիկ կին, ով չցանկացավ ներկայանալ, մեր հարցին, թե ինչու չի գնում ընտրության, կտրուկ պատասխանեց. «Չեմ էլ գնալու, ինձ ընտրություն պետք չէ: Ոչ երկիրն է երկիր, ոչ մարդը`մարդ: Գնամ, ի՞նչ անեմ, գալու են գյուղի ջրամբարները մաքրե՞ն, բացել-տեսել ես մեջն ինչեր կան, դրա համար ոչ երեխու բերանն ատամ կա, ոչ՝    մեծինը»:

Ի տարբերություն համագյուղացու՝ Հայկ Հակոբյանի համար կարևոր է իր քվեն ու չի արդարացնում նրանց, ովքեր մտածում են, որ մեկ է՝ իրենց ձայնը ոչինչ չի կարող փոխել, կամ միևնույն է՝ մեկ թեկնածու է, ինքն էլ կընտրվի: «Սխալ կհամարեի իմ չգնալը, ի վերջո, եթե կողմչես, կարող ես դեմ լինել, բայց չգնալն արդարացված չէ»,-ասում է նա, հետո ավելացնում է, որ իր ձայնը տեղ հասցնելու համար Գորիսի աշխատանքային վայրում թողած անձնագիրը, ձեռքից ձեռք անցնելով, մի կերպ հասցրել է Շուռնուխ: «Առաջին անգամ էի ընտրության մասնակցում, փորձ էր պետք»,- ավելացնում է զրուցակիցս:
hetq.am

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.