Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Շուռնուխում ավագանու 8 թեկնածուներից 3-ը կանայք են

by mediapoint
Մարտ 15, 2015
0

Քրիստինե Հայրապետյան
Այսօր Սյունիքի Շուռնուխ համայնքում ոչ միայն համայնքի ղեկավարի, այլեւ ավագանու ընտրություններ են: Ավագանու չորս տեղի համար առաջադրվել է 8 թեկնածու, նրանցից երկուսը գործող ավագանու անդամներ են: Ավագանու անդամներից ինքնաբացարկ է ներկայացրել անկուսակցական Տիգրան Հակոբյանը, ով պատճաբանեց, որ անիմաստ է համարել ընտապայքարը շարունակել: Դպրոցի շենքում տեղակայված թիվ 37/1 ընտրատեղամասում ընտրությունները բավականին հանգիստ էին ընթանում: Համայնքի բնակիչները չէին շտապում մասնակցել ընտրություններին, ինչպես իրենք էին ասում` դեռ մինչև երեկոյան ժամը ութը բավականին ժամանակ կա, կհասցնեն կատարել իրենց քաղաքացիական պարտքը:Իր թեկանածությունն առաջադրած ՀՀԿ անդամ Արարատ Աղաբեկյանն, ով արդեն քսան տարի է ավագնու անդամ է, որպես ընտրող առաջինն է ներկայացել ընտրատեղամաս: «Այսքան տարիների ընթացքում ինչ խնդիր հնարավոր է եղել, մեր գյուղապետի հետ լուծել ենք»,- ասում է իրեն «պապական ավագանու» անդամ համարող Արարատ Աղաբեկյանն ու հավելում, որ վերջին տարիներին լուծել են համայնքի բնակիչների համար կարևոր խնդիրներից մեկը՝ տների սեփականաշնորհումը: Հաջորդ քայլն այն կլինի, որ բնակիչները կարողանան սեփականաշնորհել նաև համայնքի հողերը:

Ավագանու ընտրության համար իր թեկնածությունն առաջադրած ՀՀԿ անդամ Տաթևիկ Ջավահիրյանին է միացել նաև իր որդին՝ 22- ամյա Վլադիմիր Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրել է, որպեսզի մի բանով էլ ինքը կարողանա իր համայնքին ու բնակիչներին օգտակար լինել:

Վլադիմիր Հարությունյանի մայրը՝ Տաթևիկ Ջավահիրյանը, արդեն 15 տարի է, ինչ ավագանու անդամ է: Տարիներ շարունակ Տաթևիկը միակ կին ավագանու անդամն է և հուսով է, որ այս ավագանու ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած երկու կանայք կընտրվեն: Ավագանու թեկնածուն կարծում է, որ մյուս կին թեկնածուների ընտրվելու դեպքում հնարավոր է իրենց աշխատանքը շատ ավելի արդյունավետ լինի, որովհետև «կանայք ավելի շատ բան կարող են անել, քան տղամարդիկ, կանայք շատ ավելի լավ են տեսնում խնդիրները»:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.