Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սիսիանի Որոտան համայնքում չեն ուզում, որ իրենց դրսից կառավարեն

by mediapoint
Մարտ 16, 2015
0

Սուսաննա Շահնազարյան
Սիսիանի տարածաշրջանի Որոտան գյուղում եռուզեռ է, ինչը զարմանալի է այն  առումով, որ փոքր համայնքներում սովորաբար ավագանու ընտրություններն անցնում են  ընտրողների պասիվ մասնակցության պայմաններում, և անգամ ոչ բոլոր ընտրողներն են տեղյակ լինում ընտրությունների մասին: «Առավոտ քշերով եմ գնացել ընտրության», -ասում է Գենադին, ով Որոտան բնակվելու է եկել Բաքվից: Ասում է, թե դժվար էր մեծ քաղաքից հետո այս հեռու գյուղում ապրել, կենցաղային պայմաններին հարմարվել, սկզբում կահույք էր պատրաստում, հետո էնքան փայտի գործ անող հայտնվեց, որ էլ իր սարքածին բանի տեղ դնող չկա: Մոռացել է, թե Բաքվում վերջին անգամ ինչ ընտրությունների է մասնակցել:  Ավագանու ընտրությանը մասնակցում է՝ հուսալով, որ ավագանիները կարող են գյուղապետի հետ …խելք-խելքի տալ ու մի ծրագիր, բան բերել գյուղի համար»:Ավագանու ընտրությունները կարևոր իրադարձություն է համարում նաև ավագանու անդամի թեկնածու Գարեգին Արզումանյանը: Նրա խոսքով՝ գյուղապետը հո «ինքնագլուխ չի, որ ինչ ուզի, անի, դրա համար ավագանին պիտի համակարգի նրա քայլերը»:

Ձախից՝ գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը եւ ավագանու թեկնածու Գարեգին Արզումանյանը

Մեկ այլ թեկնածու՝ Հայկ Բարսամյանը, ով ուսուցիչ է աշխատում գյուղում, ասում է, որ նախկինում ևս ավագանու անդամ է եղել, հաճախ վիճել են գյուղապետի հետ, մանավանդ համայնքի բյուջեն հաստատելիս լուրջ տարաձայնություններ են եղել, և համայնքի ղեկավարը ստիպված է եղել հաշվի առնել ավագանիների առաջարկությունները ու որոշ փոփոխություններ կատարել բյուջեում:

Ավագանու ընտրությունների նկատմամբ որոտանցիների ցուցաբերած հետաքրքրության վկայությունը նաև ընտրական տեղամասի բակում մեծ թվով մարդկանց խմբերն էին, ավտոմեքենաների երթևեկությունը: «Մեծ թվով ընտրողներ Սիսիան քաղաքում են ապրում, գալիս են ընտրելու»,- բացատրեց բակում կանգնած մի երիտասարդ: Նման աշխուժություն նկատվեց նաև ընտրական տեղամասում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արսեն Ավագյանը նշում է, որ առանձնապես ակտիվ են վստահված անձինք. գրանցված բոլոր թեկնածուների վստահված մարդիկ առանց բացակայելու հետևում են ընտրական գործընթացին:

Ավագանու թեկնածու Հրաչիկ Գալստյանի վստահված անձը Որոտանի նախկին գյուղապետ Գավրոշ Դավթյանն է, ով ասում է, որ բոլոր թեկնածուները երիտասարդներ են և ամեն ինչ անում են, որ ամենաբանիմացն ընտրվի: Մեկ այլ վստահված անձի համար ընտրողների չափանիշը պետք է այն լինի, որ ավագանու անդամը գյուղում բնակվի, ոչ թե Սիսիանից «կառավարի»:

Ժամը 14-ի դրությամբ 227 ընտրողներից իր քաղաքացիական պարտքը կատարել էր 62-ը: Ընտրությանը դեռևս չէր մասնակցել համայնքի ղեկավարը՝ Սերյոժա Ամիրխանյանը: «Օրը դեռ առջևում է, կընտրեմ, կարևորն այն է, որ ընտրությունները օրենքով նախատեսված կարգով ընթանան»,-ասաց գյուղապետը՝ հումորով հավելելով, որ դեռ ժամանակ չի ունեցել, հարևանի կովը ծննդաբերում էր, ինքը անասնաբույժի պարտականությունն էր կատարում:

Ավագանու ընտրությունների ընթացքի մասին իր դժգոհությունը հայտնեց մի կին՝ ասելով, թե՝ ինչ ընտրություններ, որ նվագ չկա, երաժշտություն չեն միացրել:

«Դա իրիկունը՝ ժամը 10-ից հետո»,-կնոջը պատասխանեց ավագանու թեկնածուներից մեկը, ով անընդհատ զրույցն ընդհատում էր և ձեռքով բարևում տեղամասին մոտեցող ավտոմեքենաներից իջնողներին:

Այն, որ երբևէ Որոտանում ընտրությունների օրն անպայման երաժշտություն էին միացնում, հաստատում է նաև համայնքի ղեկավարը՝ պարծենալով. «Մենակ տեսնես, թե 2012-ին ինչ նախագահական ընտրություն արեցի, առավոտից մուզիկան միացրած էր, 93.3 տոկոս էլ ձայն ստացավ նախագահը»:

Լավ է, թե վատ, որ խախտվում են «ընտրական ավանդույթները», դժվարանում եմ ասել, բայց պարզվում է, որ նախկինում  Որոտանում ընտրական կրքերը հաճախ էին բորբոքվում, որոնց արձագանքները շարունակվում են մինչև այժմ:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.