Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ոչ մի ակնկալիք՝ համայնքապետի ընտրություններից. «Մինչև երկրի ղեկավարը չփոխվի, ոչ մի բան էլ չի փոխվի»

by mediapoint
Մարտ 16, 2015
0

Անահիտ Բաղդասարյան
65-ամյա Լեռնիկ Թոխունցը միայն  ընտրության օրն է իմացել, որ համայնքի ղեկավարի ընտրություններ են. «Ինչ պիտի փոխվի, ուղղակի որպես պարտականություն գնում մասնակցում եմ»: Այս ընտրություններից էլ որևէ ակնկալիք չունի. «Սուրենի ձեռքին ինչ կա, որ ինչ տա», -ավելացրեց նա: Եսթեր Ավանեսյանի խոսքով՝  գյուղում փոփոխությունը գյուղապետից  չի կախված, մեծերից ա կախված»: Որոտան համայնքում խնդիրները շատ են, բայց բնակիչների կարծիքով՝ համայնքի ղեկավարի ջանքերով շատ բան չի կարող փոխվել, կառավարությունը պիտի աջակցի և լուծի  համայնքի խնդիրները:«Մինչև երկրի ղեկավարը չփոխվի, ոչ մի բան էլ չի փոխվի: Սա ավան ա, որ մի գործարան չկա, ստեղ ի՞նչ աճ պիտի լինի, անասուն պահելու տարածք էլ չունենք»,- դժգոհում է Քաջիկ Խաչատրյանը:

Բնակիչները համայնքի հրատապ խնդիրներից առանձնացնում են ճանապարհների, կոյուղու ցանցի անմխիթար վիճակը, գազի, շուրջօրյա խմելու ջրի բացակայությունը: «Կոյուղու ջրերը լցված են շենքի բակերը: Երեխաները ուզում են խաղան, բայց հնարավոր չէ, ամբողջ օրը ցեխ ա»,- ասում է Աննա Մարգարյանը:

85-ամյա Արամայիս Մկրտչյանն ուղղակի չի ուզում խոսել այդ խնդիրների մասին. «Ասեմ էլ ոչ մի բան օգուտ չի տալու. հուվ հունց կարում ա, նենց էլ յոլայա քում»,- նշում է նա ու ավելացնում, որ «գյուղի տներից շատը դատարկ ա»:

Եվ չնայած մարդիկ խոսում են իրենց գյուղը լքողների մասին, բայց Որոտան համայնքի գործող գյուղապետն ուրախությամբ է նշում, որ համայնքում ծնելիությունն ավելացել է: «Նախկինում գյուղում միայն ծերեր էին, այժմ բնակչության 90%-ը ջահելներ են՝ մինչև 18 տարեկան 129 հոգի»:

Թե ինչպես է խթանվում ծնելիության մակարդակի բարձրացումը, արդյոք որևէ սոցիալական օգնություն է ցուցաբերում նորաստեղծ ընտանիքներին, Ս.  Օհանջանյանն ասաց, որ ներկայումս որպես օգնություն միայն նպաստն է: «Համայնքը գործում է դոտացիայի հաշվին, հարկեր-մարկեր չենք հավաքում, սեփական եկամուտներ չունենք, որ օգնություն տանք»,-պատասխանեց համայնքի ղեկավարի թեկնածուն: Իսկ թե ինչու է խուսափում հարկերի հավաքագրումից, տեղական բյուջե գումարներ մուտք անելուց, ավելացրեց. «Երբ ինչ-որ ներդրման կարիք ա լինում, ժողովուրդն ինձ ավելի շատ ա օգնում ֆիզիկապես, քան էն հարյուր հազար դրամ գույքահարկը, որ ես պիտի վերցնեմ ժողովրդից»:

Միգուցե հենց այդ «բարեգործությունների» հաշվին է, որ 2007-ից մինչ այսօր, չնայած Որոտանում համայնքային խնդիրները կուտակվում են, Սուրեն Օհանջանյանը Որոտան  համայնքի ղեկավարն է, և դա, ըստ նրա, «ժողովրդի ցանկությունն է»:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Օգոստոս 10, 2026

    Օգոստոս 6, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.