Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Հանգստացող» բուժսարքավորումներով հինգ համայնք են սպասարկում

by mediapoint
Ապրիլ 14, 2015
0

59624Մարիամ Մաթևոսյան
Սյունիքի մարզի Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Քաշունի համայնքների բնակիչներին արտահիվանդանոցային բժշկական սպասարկում իրականացնում է Տաթեւի առողջության կենտրոն ՓԲԸ-ն, որը գործում է Սյունիքի մարզպետարանի ենթակայությամբ եւ իրականացնում բնակչության առաջնային առողջության պահպանում` անվճար հիմունքներով:

«Մատուցվող ծառայություններն անվճար են, սակայն, ցավոք, ռեսուրսները սահմանափակ են: Կատարում ենք արյան, մեզի ընդհանուր քննություններ, ֆունկցոնալ հետազոտություններ, քաշի, հասակի, զարկերակային ճնշման ստուգումներ»,- ասում է կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ Ժակլին Ավետիսյանը:

Նրա խոսքով` բյուջեի 90%-ը ծախսվում է աշխատավարձ վճարելու, իսկ 10%-ը՝ դեղորայք ձեռք բերելու համար: Առողջապահական կենտրոնի բյուջեն կազմում է առողջապահության նախարարությունը, եւ մեկ տարվա ղեղորայք ձեռք բերելու համար հատկացնում է 750 հազար դրամ: Կենտրոնի տնօրենն ասում է, որ այդ գումարը բավարար չէ չորս համայնքի բնակչությանն սպասարկելու համար:«Էստեղ էլ տարաձայնություն է առաջանում. ասում ենք՝ բուժօգնությունն անվճար է, բայց չենք կարողանում դեղորայքով ապահովել: Անհրաժեշտ է նաեւ բնակիչներին ճիշտ իրազեկել անվճար բուժօգնության մասին: Ասում է՝ կույր եմ, իմ դեղերը պետք է տաք, մի հատ էլ ցուցակ են տալիս, որն արժե 20 հազար դրամ, ես ո՞նց տամ, եթե սահմանափակում կա եւ՛ դեղերի, եւ՛ գումարի համար»,- ասում է «Տաթեւի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ժակլին Ավետիսյանը:
aroghjakan_kentron

Առողջապահական կենտրոնի շենքը վարձակալվել է տեղական իշխանությունից եւ որպես վարձավճար տարեկան վճարում են 18 հազար դրամ: Ժակլինը կարեւորում է կենտրոնն անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու հարցը: Էլեկտրոկարդիոգրաֆ (ԷԿԳ) սարքն, օրինակ, արտադրվել է 1998թ·-ին, որը կենտրոնին է նվիրել «Առաքելություն արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպությունը:  «Եթե մեկին ԷԿԳ ենք անում, հաջորդ հիվանդին չենք կարող սպասարկել, պետք է սպասենք, որ սարքը «հանգստանա»: Փորձել ենք վերանորոգել, բայց սարքն էնքան հին էր, որ չկարողացանք համապատասխան մասերը գտնել: Ընդամենը 230 հազար դրամի պատմություն է: Դիմել եմ առողջապահության նախարարություն, բայց մինչեւ հիմա դիմումս անպատասխան է մնացել»:
Tatev_hetazotakan

Տաթեւի առողջության կենտրոնն սպասարկում է 1600 բնակչի, եւ այդ թիվը տարվա որոշ եղանակներին, երբ զբոսաշրջիկներ են այցելում Տաթեւ, ավելանում է: Տնօրենն ասում է, որ հավելյալ դեղորայք ձեռք բերելու համար դիմել են «Տաթեւեր» ճոպանուղու տնօրինությանը, բայց, որպես օգնություն, հանձն են առել անվճար սպասարկել կենտրոնի վերապատրաստման դասընթացներին մասնակցող երկու բուժքույրերին, նրանց թույլատրելով միակողմանի անվճար երթեւեկել:

«Օր չկա, գիշեր չկա, որ կանչ չլինի, գիշերվա ժամը հինգին-վեցին էլ ա լինում, զանգո՜ւմ են՝ Աստղ, մեռնում եմ, հասի՛ … կարաս չքա՞ս, խիղճդ կտանջի»,- պատմում է Սվարանց համայնքի բուժքույր Աստղիկ Գրիգորյանը:
___

Բուժքույրն առաջին օգնությունը, պատվաստումները համայնքապետարանի մի հատվածում տեղակայված բուժակմանկաբարձական կենտրոնում է իրականացնում, իսկ ավելի հաճախ, տնային այցեր է կատարում: «Գյուղը դատարկվում է, մի քանի հոգի են, եղածներն էլ՝ հիվանդ են: Մի օրով գնում եմ Գորիս, դեռ չհասած` զանգում են, Աստղ, ե՞րբ ես վերադառնալու»,- ասում է Աստղիկ Գրիգորյանը, ով առաջին օգնության աշխանքներն իրականացնում է տեղում, իսկ ավելի ծանր հիվանդներին ուղղորդում Տաթեւի առողջության կենտրոն:
__Նա պատմում է, որ այս տարի լրացել է իր հինգ տարվա ժամեկտ ունեցող հավաստագիրը, որն ստացել է համապատասխան վերապատրաստում անցնելով, որակավորվելով որպես համայնքային, ընտանեկան բուժքույր: «Նորից պետք է վերապարտրաստվեմ, բայց հնարավորություն չունեմ, որ վեց ամիս գնամ Երեւան,-հետո կես կատակ ավելացնում է,- բացի էդ, գյուղը ո՞նց «անտեր» թողնեմ»: Վերապատրսատման չգնալը բացատրում է նրանով, որ պետությունը չի հոգում կեցության ծախսերը, իսկ ինքը հնարավորություն չունի այդքան ժամանակ իր միջոցներով մայրաքաղաքում ապրելու: «Հիմա կարող են ինձ կրճատել, մի բանով լավ կլինի, որ վերջապես դիմումս կվերցնեն, ութ տարի ա դիմում եմ, խնդրում, ուզում ենք ընտանիքով Գորիս տեղափոխվել, բայց չեն վերցնում, քանի որ չկա մեկը, ով ինձ փոխարինի»,- ավելացնում է նա:
____

Տաթեւի առողջության կենտրոնն սպարսակող հինգ համայնքում 2015 թ·-ին գրանցվել է 3 ծնունդ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 6-ի փոխարեն:  

Ա. Գրիգորյանի խոսքով` հիմա իրենք ավելի շատ կոտրվածքների համար նախատեսված պարագաների կարիքն ունեն` գիպսային բեկակալների(շինա) կարիք: Իսկ մինչ այդ, համայնքային բուժքույրն օգտվում է իր անձնական միջոցներից: « Տունը պատրաստ փայտեր ունեմ, նախապես կոտրատում եմ, դասավորում, հենց պետք է լինում, բերում եմ, բինտով կապում, անշարժացնում, իսկ ինչ չենք կարողանում՝ ուղեգրում ենք Գորիս»,- ավելացնում է նա:

Տանձատափ համայնքի 110 բնակիչների համար ընտանեկան բուժքրոջ գործառույթն իրականացնում է Էվելինա Ասատրյանը. «Գյուղում հարյուրից քիչ մարդ է ապրում, բայց ամեն տանը երկու հիպերտոնիկ հիվանդ ունենք, որոնց օգնել է պետք»,- ասում է նա:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին
    Հասարակություն

    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին

    Ապրիլ 4, 2026
    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.