Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Երեք համայնք սպասարկող Շինուհայրի առողջության կենտրոնը միայն առաջնային բուժօգնություն կարող է իրականացնել

by mediapoint
Ապրիլ 22, 2015
0

59792Մարիամ Մաթևոսյան
Սյունիքի մարզում արտահիվանդանոցային բուժօգնություն  պետական պատվերի շրջանակներում ծառայություն մատուցող «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է երեք համայնք՝ Շինուհայր, Խոտ, Հարժիս: Մարզպետարանի ենթակայությամբ  գործող կենտրոնում իրականացնում են հիվանդությունների կանխարգելում, բուժում, մասնավորապես, սիրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, ուռուցքների ախտորոշում, ինչպես նաեւ կատարում են լաբորատոր հետազոտություններ, էլեկտրոկարդիոգրաֆ (ԷԿԳ): Վերջերս «Վորլդ Վիժն Հայաստան» Սիսիանի Տարածքային զարգացման ծրագրի աջակցությամբ կենտրոնը ձեռք է բերել նաեւ կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման սարք:«Խնդիրները շատ են: Անվճար դեղորայքի համար շատ քիչ գումար է հատկացվում: Մեկ տարվա համար նախատեսվում է 1 մլն 800 հազար դրամ, որը չի բավականացնում, քանի որ հաշմանդամներ շատ ունենք: Նշված գումարը, եթե ամսական 174 հաշմանդամներին բաժանենք՝ յուրաքանչյուրին հասանելիք գումարը կկազմի 1100 դրամ, իսկ դեղորայքի գինը շատ ավելին է»,- ասում է կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ Շուշանիկ Թեւանյանը:

Անվճար բուժօգնությունն արդյունավետ կազմակերպելու համար բժշկուհին մյուսներին է տալիս հաշմանդամության կարգ ունեցող, սակայն հասանելիք դեղորայքից հրաժարվող հիվանդների դեղորայքը: «Չեմ կարող ամեն ամիս բոլորին 10 հազար դրամի դեղ տալ, ուստի մեկ ամիս տալիս եմ, մյուս ամիսը՝ ոչ, որպեսզի հնարավոր լինի մնացածներին էլ օգնել»,- նշում է նա ու հավելում, որ միեւնույն է, տնտեսումը խնդիրը չի լուծում:

Labaratoria
Լաբորոտորիան

Շինուհայրի նախկին հիվանդանոցում տեղակայված առողջապահական կենտրոնի շենքային պայմաններն անմխիթար վիճակում են: Տարիների ընթացքում միայն տնօրենի աշխատասենյակն է վերանորոգվել` Վորլդ Վիժնի աջակցությամբ: Շենքում ջուր չկա, տանիքը ենթակա է վերանորոգման: Ամեն օր աշխատակիցները բակում տեղադրված ծորակից մոտ հարյուր լիտր ջուր են հավաքում աշխատավայրում օգտագործելու համար: Դիմել են մարզպետարան՝ աջակցության ակնկալիքով, բայց պատասխանել են, որ միջոցներ  չունեն: Ինչ վերաբերում է տեխնիկական վերազինմանը, ապա սարքերը դեռեւս պիտանի են շահագործման, ունեն երկու ԷԿԳ սարք, որը հիվանդանոցին է նվիրել Տաթեւի  առողջության կենտրոնը: 

«Լաբարատորիան բավարարում է հետազոտություններ իրականացնելու համար, բայց կան սարքեր, որոնք չունենք ու չենք էլ կարողանում ձեռք բերել: Օրինակ, ուռոմետր չունենք, սովորական կաթոցիկ (պիպիտկա), որ կարող է հարյուր դրամ արժե, չենք կարողանում գնել»,- ասում է տնօրենը:

Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը ֆինանսավորվում է բնակչության թվով, որը կազմում է ՀՀ Առողջապահության նախարարության Պետական առողջապահության գործակալությունը (ՊԱԳ): 4022 բնակչի անվճար սպասարկելու համար առողջապահական կենտրոնին տարեկան հատկացվում է 22 մլն 800 հազար դրամ, որից 17 մլն դրամով 15 հոգանոց աշխատակազմի աշխատավարձին է հատկացվում:

Հալիձոր համայնքի բնակիչներին, թեեւ սպասարկում է Տաթեւի առողջության կենտրոնը, բայց հալիձորցիների մեծ մասը դիմում է Շինուհայրի կենտրոնին, քանի որ այն ավելի մոտ է (Հալիձորից մինչեւ Շինուհայր 6 կմ է, իսկ մինչեւ Տաթեւ՝ 13 կմ): «Հալիձորից էլ են դիմում, Գորիսից ու Սիսիանից էլ, ով գալիս է՝ ընդունում ենք անվճար, ինձ համար տարբերություն չկա՝ մարդը մարդ է»,- ասում է կենտրոնի տնօրենը: Նշում է, որ ամսվա ընթցքում մանկաբույժի հետ այցելություններ են կատարում սպասարկվող համայնքներ՝ այնտեղ գործող բուժակմանկաբարձական կետերում առավել ծանր հիվանդներին զննելու համար, երբեմն տնայցեր են կատարում:

«Համայնքներ պարտադիր ամեն ամիս այցեր կատարում եմ: Հարժիսի բուժկետն անմխիթար վիճակում է, անգամ ձեռքերը լվանալու հնարավորություն չկա»,- նշում է Շ. Թեւանյանը:

Shinahayri_mankakan_senyaky
Շինուհայրի կնետրոնի մանկական սենյակը

Պատկերը նույն է նաեւ Խոտի ԲՄԿ-ում, որտեղ համայնքային, ընտանեկան բուժքույր է աշխատում Լուսիկ Մկրտումյանը: «Հիմնականում տեղում առաջին բուժօգնություն եմ կատարում, եթե խնդիրը լուրջ է՝ ուղղորդում եմ Գորիսի հիվանդանոց»,- ասում է նա ու պատմում բուժքրոջ աշխատանքի դժվարությունների, ցածր աշխատավարձի մասին: «1000 բնակիչ իմ հսկողության տակ է, որ վիրուսային հիվանդություններն էլ սրվում են, քուն ու դադար չունեմ: Մի խոսքով՝ ծանր աշխատանք է, ամբողջ գյուղն առած իմ ուսերի վրա, աշխատավարձն էլ ցածր»,- ավելացնում է նա:

Համայնքներում առողջության առաջնային պահպանմանն աջակցում է նաեւ «Սյունիք» հիմնադրամը, որի շահառու համայնքների թվում է նաեւ Խոտը: Գյուղում բնակվող 50 ընտանիք եռամսյակը վճարելով 2000 դրամ, անվճար բուժօգնություն է ստանում:  

Կարեւորելով վերապատրաստման դասընթացները, Շուշանիկ Թեւանյանը նշում է, որ նախկինում առողջապահության նախարարությունը Համաշխարհային բանկի ծրագրերով վերապատրսատման դասընթացներ էր կազմակերպում, բայց հիմա դրանք վճարովի են, իսկ համայնքային բուժշխատողները հնարավորություն չունեն վճարել այդ դասընթացների համար: Նրա խոսքով՝ դիմել է նախարարություն, պատասխանել են, որ մարդկանց անհրաժեշտ խմբաքանակ հավաքագրելու դեպքում միայն անվճար վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն, իսկ մինչ այդ ստիպված են օգտվել վճարովի ծառայություններից:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սերմերի Ռայիսան
    Հոդվածներ

    Սերմերի Ռայիսան

    Ապրիլ 18, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.