Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Դիարբեքիրի հայկական հետքերով

by mediapoint
Մայիս 8, 2015
0

Tigranakert4Անահիտ Բաղդասարյան
Պատմական Հայաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիր քաղաքը ներկայումս քրդաբնակ է: Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մայրաքաղաք Տիգրանակերտում հայեր ևս կան, բայց ծպտյալ, իսլամացած ու  ամուսնացած քրդերի հետ, ովքեր միայն առիթից առիթ են հիշում, որ իրենց պապերը հայ են եղել, որ իրենք հայկական արմատներ ունեն. այդ մասին էլ հիշում ու ոմանք էլ բարձրաձայնում են միայն վերջին տասը տարիների ընթացքում, քանի որ, ըստ նրանց, վախը, զանազան ճնշումներն ու  հալածանքները կամաց-կամաց տեղի են տալիս:

54-ամյա Արմեն Դեմիրճյանը մի քանի տարի է, ինչ իմացել է իր հայ լինելու մասին:  «Կարծում էի քուրդ եմ»,-ասում է նա:  Այդ մասին իմացել է հոր մահվանից հետո, երբ մորեղբայրները  տեղեկացրել են, թե իր հայրը հայ է եղել, իսլամացրել ու ամուսնացրել են իրենց աղջկա հետ:  Հիշում է, թե ինչպես էին հոր ընկերները նրան «գյավուր» ասում և միշտ ուզում էր հասկանալ, թե ինչու հենց իր հորը: Ինքն էլ է ամուսնացել  քուրդի հետ և ունի 4 երեխա, ովքեր ոչ իրենց հայ են համարում, ոչ էլ ցանկություն ունեն հայերեն սովորելու. մի տեսակ վախվորած  պատմում է նա:T. ArmenԱրմենի միայն տատն ու պապն են քրիստոնյա եղել, ովքեր  զոհվել են 1915թ. ցեղասպանության ժամանակ: Կրոնը փոխելու և մկրտվելու ցանկություն չունի:  «Եկեղեցում չեմ կնքվել, մուսուլման եմ: Ինձ համար կարևոր չի կնքվելը, բայց ինչ իմացել եմ հայ լինելուս մասին, էլ  մզկիթ չեմ հաճախում»,-խոստովանում է նա:  

Հայ լինելու իր  «այցեքարտն» ասես ձեռքին կրած հայկական դրոշի գույներով թևնոցն ու իր բջջային հեռախոսում պահած Հայաստանի տարբեր քաղաքներից լուսանկարներն են. անցյալ տարի նա Հայաստանում էր  «Արի տուն» ծրագրով:

«Արդեն հայկական մշակույթով, երաժշտությունով եմ ուզում ապրել»,- ասում է  Արմենը  և փորձում հայերենով արտահայտել իր հայ լինելը, իր ապրումներն ու 2-րդ անգամ  Հայաստան այցելելու իր ցանկությունը: Հայերեն սովորել է երկու տարի առաջ, երբ Ստամբուլից եկած ուսուցիչները 6 ամիս շարունակ հայերեն էին դասավանդում Տիգրանակերտում: Նրան օգնում է նաև այն հանգամանքը, որ աշխատում է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում. եկեղեցու պահպանությամբ է զբաղվում, հյուրերին ընդունում ու ներկայացնում  է եկեղեցու պատմությունը:

Մինչ եկեղեցի հասնելը Դիարբեքիրի նեղլիկ փողոցները ոչինչ չեն հիշեցնում հայկական հետքերի մասին:

_13A157416-րդ դարում կառուցված միջին արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, վերջին անգամ վերանորոգվել է 2011թ-ին: 7 խորան ունեցող  եկեղեցում քահանա չկա, սակայն հայկական տոների ժամանակ հոգևորականներ են ժամանում Ստամբուլից, պատարագ մատուցում: Սա Դիարբեքիրի այն հոգևոր կենտրոնն է, որտեղ կարող ես գտնել  «հոգով հայ մնացած հայերի»: Եկեղեցու վերակառուցման գործում մեծ ներդրում ունի կանադահայ բարերար Ռաֆֆի Պետրոսյանը, ով պարբերաբար մենահամերգ է ունենում այս եկեղեցում: Վերջին համերգը ապրիլի 23-ին էր՝ նվիրված  ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այս եկեղեցու վերակառուցումը այնքանով է կարևոր, որ 100 տարի իրենց ինքնությունը մոռացած ծպտյալ հայերը, նորից հնարավորություն ունեցան վերածնվելու»,-նշում է բարերարը:

XX դարի սկզբներին Դիարբեքիրի հայկական գործող եկեղեցիներից էր նաև հինգ խորան ունեցող Սուրբ Սարգիսը, որն այժմ կիսավեր վիճակում է: Քաղաքում տարբեր ժամանակներում մզկիթների էին փոխվել նաև նախկին Կաթողիկե, ս. Գևորգ, ս. Երրորդություն, ս. Հովհաննես և այլ եկեղեցիներ։ Այդ եղանակով բազմաթիվ եկեղեցիներ մզկիթների էին վերածվել նաև Դվինում, Անիում, Վանում և Հայաստանի տասնյակ այլ քաղաքներում։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.