Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մարատ Գերասիմյան.«Ով հասկացել է այս գործընթացի նպատակը, միանշանակ կողմ քվեարկի»

by mediapoint
Մայիս 17, 2015
0

60263_bԱնահիտ Բաղդասարյան
Հալիձոր համայնքում շարունակվում է համայնքների խոշորացման հանրաքվեն: Իր ընտրությունը կատարեց նաև համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանը: «Կողմ եմ քվեարկել, քանի որ դրական եմ տրամադրված այս գործընթացին; Ես համարում եմ, որ սա շատ լուրջ, կարևոր և արդյունավետ թռիչք կլինի մեզ համար»,-նշեց նա:

Թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ այլևս համայնքի ղեկավար չի լինի, Մ. Գերասիմյանը պատասխանեց. «Թող համայնքս զարգանա, նոր ենթակառուցվածքներ ավելանան, իմ երեխաները ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն, բայց ես գյուղապետ չլինեմ»:Թե ինչով կզբաղվի Հալիձոր համայնքի ղեկավարը պաշտոնը կորցնելուց հետո, վերջինս դժվարացավ պատասխանել, իսկ թե արդյոք հրարավոր է, որ առաջադրվի որպես Տաթև համայնքի ղեկավարի թեկնածու, ասաց, որ «այդ մասին չի մտածել. ժամանակը ցույց կտա»:

Մ. Գերասիմյանը կարծում է, որ  համայնքների խոշորացումից հետո, Տաթև համայնքի առաջին քայլը պիտի լինի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների վերհանումն ու վերլուծությունը և հետո այդ խնդիրների լուծման ուղղված քայլերի մշակումը:

Թե ինչպիսին է բնակիչների տրամադրվածությունը, համայնքի ղեկավարը կարծում է, որ «ով հասկացել է այս գործընթացի նպատակը, միանշանակ կողմ քվեարկի»:

37/1 ընտրատարածք  է այցելել նաև թիվ 37 ընտրատեղամասի նախագահ Արմեն Ստեփանյանը, ով կարծում է, որ «եթե գյուղապետերը նորմալ աշխատանք են տարել, այսինքն մասրդկանց բացատրել են, թե սա ինչ գործընթաց է, ներկայացրել են խոշորացման դրական և բացասական կողմերը, ինձ թվում ա՝ այո կասեն»:

Թե ինչու են համայնքի բնակիչները պասիվ քվեարկության հարցում, Ա. Ստեփանյանը պատասխանեց. «Պասիվություն նկատվում է. դա էլ կապված է նրանից, որ թեկնածուներ չկան, շահագրգիռ կողմեր չկան»:

Ժամը 16:00-ի դրությամբ 443 ընտրողներից հանրաքվերին մասնակցել են 147-ը: Ընտրախախտումներ չեն գրանցվել:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.