Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Խոստումներ շատ են տալիս, բայց իրագործող չկա»

by mediapoint
Մայիս 17, 2015
0

60270_bՇուշան Օհանյան
Այսօր՝ մայիսի 17-ին, համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվե է անցկացվում Սյունիքի մարզի  Տաթև  գյուղախմբի 8 համայնքներում:

Ժամը 17:45-ի դրությամբ Տաթևում 561 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 415-ը: 

Տաթև համայնքի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի կարծիքով տաթևացիները վերջին մի քանի ամիսների ընթացքում խոշորացման մասին ստացել են բավարար ինֆորմացիա և կկարողանան ճիշտ որոշում կայացնել:
«Մարդիկ ընդունում են խոշորացման գաղափարը՝ մտածելով, որ համայնքային մի շարք հիմնախնդիրներ այս գործընթացի արդյունքում կլուծվեն: Կարծում եմ, որ խոշորացումը դրականորեն կանդրադառնա նաև տուրիզմի զարգացման վրա»,-նշում է Տաթև համայնքի ղեկավարը:Այն հարցին, թե արդյոք վարչական ապարատի կրճատման արդյունքում տնտեսված միջոցները կբավականացնեն ենթակառուցվածքների զարգացման համար, Մ. Սիմոնյանն ասաց. «Չեմ կարծում, որ ամեն գյուղում երկու-երեք աշխատատեղ կրճատլով, հնարավորություն կստեղծվի լուծել համայնքների առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներ: Ինձ թվում է՝ դրա համար լուրջ ներդրումներ են պետք, համագործակցություն՝ միջազգային կազմակերպությունների հետ»:

Տիկին Ռամելան, ի տարբերություն շատ տաթևացիների, կողմ է խոշորացմանը, բայց միայն այն դեպքում, երբ տված խոստումները կատարեն:
«Խոստումներ շատ են տալիս, բայց իրագործող չկա: Եթե խոշորացումից հետո այնպիսի պայմաններ են ստեղծվելու, որ երիտասարդները գյուղից չգնան, թող խոշորացնեն: Մենք էլի հարմարվում, ապրում ենք, բայց երիտասարդներն առաջին հնարավորության դեպքում, լքում են գյուղը, ու ես չեմ կարող նրանց մեղադրել: Մնան՝ ի՞նչ անեն»,-ասում է Ռամելան: 

Իսկ ահա տաթևացի Սերյոժան դեմ է խոշորացմանը. «Ես չեմ հավատում, որ գյուղում առաջընթաց կլինի: Քայլեք գյուղում ու տեսեք, թե ինչքան փակ դռներ կան, մարդիկ լքում են գյուղը. մնացել են ծերերը ու նրանք, ովքեր հնարավորություն չունեն դուրս գնալու»:
Խոսակցությանը միացած մյուս տաթևացին՝ Չարժոկը, ավելացրեց. «Հիմա որ գյուղում գա մի ինքնաթիռ կանգնի, ասի բոլորիդ ձրի տանում եմ, գյուղում մարդ չի մնա»:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.