Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հալիձորը կողմ է համայնքների խոշորացմանը

by mediapoint
Մայիս 17, 2015
0

60274_bԱնահիտ Բաղդասարյան
Հալիձոր համայնքի բնակիչ 86-ամյա Անիկ Աբգարյանը  համայնքների խոշորացման հանրաքվեին մասնակցեց մեծ  մտավախությամբ: «Մի անգամ մենք ինգալ ենք էդ փոսը. որ Շնհերը, Յաջին, Տաթևը միացած ա իլալ մեզ: Ոչ մի լավ պան չենք տեսալ. ընդհակառակը, մեր հողերն էլ եր են կլալ, մեզ թուղացալ սենց:  էդ փոսից տուս կալը շատ տիժվար ա իլալ. հիմա վախում եմ նույն ձև ինի նաև էս խոշորացումից հետո »,-նշում է նա:

Միասնական Հարությունյանն էլ, իմ այն հարցին, թե ինչ ակնկալիքներով է եկել այսօրվա հանրաքվեին, պատասխանեց. «Ծերք ես առնում ինձ. ինչ ակնկալիք: Դեմ եմ, բայց կողմ եմ քվեարկալ»,-ասաց ու լքեց ընտրատեղամասը:Իսկ Պարույրը, որ չի տեսել նախկինում կատարված համայնքերի միավորումը, մեծ հույսեր է կապում համայնքների խոշորացման հետ: Թե ինչ կտա այս գործընթացը իրեն և Հալիձորի մյուս երիտասարդներին, պատասխանեց. «առաջին հերթին համագործակցություն մյուս համայնքների երիտասարդների հետ. միասին կարելի ա ավելի մեծ խնդիրներ լուծել, քան ամենքս առանձին»:

Բնակիչներից շատերն էլ ուղղակի մտածում են, որ որպես պիլոտային ծրագիր, մեծ ներդրումներ կկատարվեն իրենց համայնքում:

«Հաստատ գիտեմ առաջին երկու տարի շատ հիանալի ա լինելու: Քանի որ առաջին փորձն ա, պետության աչքը վրան ա լինելու: Այ հետո, որ սկսեցին մյուս համայնքներն էլ խոշորացնել, վախենամ՝ մեզ մոռանան»,- ասաց Արամայիս Գաբրիելյանը ու նորից   ինքն իրեն հակադրելով՝ շարունակեց. «Չէ մոռացվող չենք. մենք Ռուբեն ունենք», (նկատի ուներ Ռուբեն Վարդանյանին- Հեղ. ):

Հանձնաժողովի նախագահ Շուշանիկ Գաբրիելյանն էլ, ով Հալիձոր համայնքի դպրոցի տնօրենն է մտավախություն չունի, որ  դպրոցներն էլ կխոշորացվեն. «Չեմ կարող կանխատեսել, բայց չեմ կարծում, որ առաջիկայում նման բան լինի»,-նշեց նա՝ չնայած որ  նախորդ տարվա 82 աշակերտի փոխարեն այժմ Հալիձորի դպրոցում կա  75-ը:

Հալիձոր համայնքում 443 ընտրողներից միայն 229-ն է մասնակցել համայնքների խոշորացման հանրաքվեին, որից 173-ը կողմ է քվեարկել, 38-ը՝ դեմ: 13 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ 5-ը՝ չսահմանված նմուշ:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.