Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ուժանիսցիները հերթական ՏԻՄ ընտրություններից որևէ ակնկալիք չունեն

by mediapoint
Հունիս 9, 2015
0

60697_bԱնահիտ Բաղդասարյան
«Գրանիցա եմ անցնում, որ պասպորտս օզում ես»,- ասաց Ժորա Մելիքսեթյանը, երբ հանձնաժողովի անդամը խնդրեց նրա անձնագիրը։ Թե հերթական համայնքի ղեկավարի ընտրություները ինչ կփոխեն Ուժանիսի բնակիչների կյանքում, չուզեց պատասխանել․ ուղղակի ասաց, որ «իմ ժամանակը արդեն անցել ա, թող երիտասարդները պահեն, փոխեն, ինչ-որ բան ակնկալեն,- հետո ինքն իրեն հակառակվելով՝ հեռացավ,- իրանք էլ փախալ են ստեղերից»։

Ուժանիսում 101 գրանցված բնակիչ կա, որոնց մեծ մասը միայն ամռանն է համայնքում լինում։ Պատճառները շատ են․ համայնքում չկա ո՛չ մանկապարտեզ, ո՛չ էլ դպրոց, և այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, տեղափոխվել են Կապան քաղաք։ «Գյուղը հիմնականում դատարկվել ա հենց դպրոց չունենալու պատճառով»,- նշում է համայնքի ղեկավար Էդիկ Բեգլարյանը։ Նույն երիտասարդների բացակայության պատճառով համայնքում գործող ակումբն էլ, ըստ համայնքի ղեկավարի, «մեռյալ վիճակում է»։Այս ընտրություններից ուժանիսցիները որևէ ակնկալիք չունեն: «Պետությունը մի բանով պիտի ընդառաջի, գյուղապետի ձեռքին ինչ կա։ Ծերանոց ա դառած էս գյուղը»,- ասում է գյուղի բնակիչ Նինա Ծատարյանը։ Նույն կարծիքն է արտահայտում նաև Էմմա Մանուցյանը․ «Դրսից եթե չանեն, համայնքը ինչ պիտի անի․ վերխը նշանակություն ունի․ ինչ անի՝ ինքը պիտի անի»։

«Գոնե մի մեխանիզմ տրամադրեն գյուղին, խոտը ժամանակին հավաքենք, կարողանանք ձմռանը  անասունին պահենք, որ մենք էլ գոյատևենք»,- շարունակում է Լիանա Սարգսյանը։ «Մեր հանքն էլ կաթն ա», – նշում է Սեդա Ոսկանյանը։

Ուժանիսում հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն ու գյոււղատնտեսությունն է, բայց ոռոգման ջուր չունենալու պատճառով չեն կարողանում լավ արդյունք ստանալ։ Տեխնիկան էլ  հարևան Եղվարդ համայնքից են բերում։ « Հա, ասենք էդ անասունն էլ պահում ես, կաթնամթերք ես ստանում, որտե ՞ղ իրացնես․8 հարյուր դրամ տալիս ես տարասպորտի, որ տանես քաղաքում երկու հարյուր դրամով կաթ վաճառես»․-ասում է Ս․ Ոսկանյանը։

Երթուղային տաքսին էլ գործում է ամռանը շաբաթական երկու, իսկ ձմռանը՝ մեկ, երբեմն էլ նույնիսկ ոչ մի անգամ՝ կախված ճանապարների անբարեկարգ վիճակից։ «Հոկտեմբերից արդեն զագատովկա ենք անում, որ ձմռանը նման իրավիճակներում սոված չմնանք, որովհետև խանութ էլ չկա գյուղում»,- պատմում է Ն․ Ծատրյանը։

Թե ինչու է Էդիկ Բեգլարյանը ցանկանում արդեն  3-րդ անգամ համայնքի ղեկավար ընտրվել, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «8 տարի ա միակ պայքարս գյուղը զարգացնել է, հիմա էլ կշարունակեմ պայքարել»։

Թե որն է եղել այս տարիների ընթացքում «պայքարի» միջոցը, Է․ Բեգլարյանը նշեց բնակիչների հանդեպ իր ուշադրությունն ու նվիրվածությունը։ «Հիմնականում մեծահասակներ են․ ինչով կարողանում, օգտակար եմ լինում, որ եղածներն էլ չլքեն գյուղը»,-նշում է համայնքի ղեկավարը։
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.