Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Մարդ պիտի իր սրտի սերը նախ հայրենիքին, ժողովրդին տա, հետո՝ իր ընտանիքին»

by mediapoint
Հունիս 30, 2015
0

61201_bԱնահիտ Գրիգորյան 

Կոռնիձորի համայնքապետարանի դատարկ պատերի մեջ լսվում էին արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Ազնիվ Բալասանյանի մոր՝ Ռայայի հառաչանքները. եկավ ու համայնքապետին հանձնեց գյուղի ազատամարտիկ տղաների լուսանկարները, որոնք տարիների ընթացքում հավաքել ու փայփայում էր որդու նկարների հետ: Համայնքապետը որոշել է արցախյան պատերազմին մասնակցած տղաների լուսանկարների վահանակ ստեղծել համայնքապետարանի շենքում:

Ռայան լուսանկարները հանձնում է հանդիսավոր, բայց զգույշ, ասես դժվարանում է բաժանվել թղթե հիշատակներից: Դեմքի կնճիռների տակ թաքնված հպարտություն կա՝ որպես ազատամարտիկի մայր եւ որդուն կարոտած մոր հուզմունք:Նստելու տեղ գտավ, աթոռի շորն ուղղեց ու նստեցինք: Պատմեց՝ ինչ կարողացավ, չգիտեմ՝ ի՞մ, թե՞ իր համար:

«19 տարեկանում ամուսնացա: Վեց երեխա ունեի. դժվարությամբ էինք պահում երեխաներին, բայց ամուսնուս միշտ թիկունք եմ եղել, երբեք չեմ տրտնջացել, չեմ դժգոհել…»,- ասաց նա:

Որդիները վաղուց ծառայել էին բանակում, բայց արցախյան պատերազմի հենց առաջին օրերին կռվի դաշտ գնալու որոշում են կայացնում: Մայրը խնդրում է, որ որդիներից գոնե մեկը մնա, որպես արդարացում ասում է, որ իրենց ջահել կանայք միայնակ չմնան:

Այն ժամանակ Ազնիվի փոքրը 1,5 տարեկան էր: Գնաց անգամ առանց հրաժեշտ տալու: Հետո կռվի դաշտից գրեց. «Մա՛մ, հայրենասիրությունն օդից չի կախված, մարդ պիտի իր սրտի սերը նախ հայրենիքին, ժողովրդին տա, հետո՝ իր ընտանիքին, որ ընտանիքը երջանիկ լինի»:

Որդու խոսքերը, որքան էլ զարմանալի է, Ռայայի համբերության եւ սպասումի սփոփանքն էին: Պատմելիս փշաքաղվում է, ամբողջ մարմինը դողում է …
Azniv-mother

«Ես չեմ արգելել նրանց պատերազմ գնալ, թուրքի գնդակը պիտի օդում մնար: Անիրավներն եկել էին, գյուղից մի ընտանիքի չորս անդամներին սպանել, երկուսին գերի էին տարել, հովիվներին սպանել էին: էդ ամենը տեսնելով՝ ջահելները ո՞նց համբերեին, ես ո՞նց նրանց համոզեի, որ տանը մնան, գյուղի ջահելների «թասիբի» հարց էր»,- ասում է տկն Ռայան:

Որդու մահից հետո իր խնամքի տակ մնացած երկու թոռներն ու հարսը մեկնում են Ստեփանակերտ: Հասկանալով վաղաժամ այրի դարձած հարսին՝ ասում է. «Ես ձեզ կօգնեմ ամեն ինչով, բայց դու երիտասարդ ես, եթե որոշես նոր կյանք սկսել, կզանգես, կասես՝ մամա՛, երեխեքին ավտոբուսով ուղարկում եմ, գնա դիմավորի, դրանով ես ամեն ինչ կհասկանամ»:

Ռայան հիշում է այն օրերը, երբ տանից դուրս էր գալիս, մտածում՝ ո՞ր փողոցով քայլեր, ո՞ր մայթով ու ո՞ր ճանապարհով անցներ, միգուցե եկող լիներ ու ինչ-որ նորություն հայտնեին ոչ միայն որդու, այլեւ մնացած տղաների մասին: Պատմում է, թե ինչպես էր ուտելիք պատրաստում, շալակին դնում ու քայլում այնքան, մինչեւ մեկը կտեսներ ու կփոխանցեր որդուն ու իր ընկերներին:

Մարտի դաշտում զոհված որդու մասին խոսում է այնպես աղեկտուր, ասես հենց երեկ է նրա մահվան լուրը լսել: Ասում է, թե երբեք չի մեղադրել այն մայրերին, ովքեր իրենց մինուճարին էին ռազմաճակատ ուղարկել, որովհետեւ պատահում էր, որ հանդիմանում էին՝ ասելով, թե՝ դու չորսն ունես, որ մեկին մի բան լինի, երեքը կան, բա մե՞նք ինչ անենք:

«Ամեն իրիկուն միացնում եմ տելեվիզրը, որ «Լրաբերով» իմանամ երկրի դրության մասին, ինձ սերիալները հետաքրքիր չեն»,- ասում է Ռայան:

Հարցիս` ասում են «Հայլուրը» միայն լավ բաներն է ասում, պատասխանում է. «Ոչինչ, տա էլ ա հույս»: Ասում է, որ անգամ արտասահմանի գյուղերն են իրեն հետաքրքիր, ու շեշտում է. «Աստված չանի, եթե պատերազմը սկսի, ինքն էլ է գնալու, որովհետեւ պահին, ժամին, վայրկյանին պետք է մտածել գյուղի մասին, ոչ թե սեփական մարմնի»:

 Պատմում է, որ երբ գյուղի դպրոցն անվանակոչեցին իր տղայի անունով, իր խոսքում ասել է. «Հայ, ռուս, թե թուրք՝ ես երբեք չեմ ցանկանա, որ այդ մայրերը կորցնեն զավակներին»: Ապա կրկին վերադառնում է անցյալի հուշերին, պատմում որդու հետ վերջին հանդիպումը, երբ մի քանի օրով տուն էր եկել. «Իրիկունը ուշ եկավ… առավոտյան կրակոցի ձայները լսելուն պես վեր կացավ, որ գնա ···»:

Մայրը շնչակտուր ետեւից վազում է ու խնդրում, որ չգնա: Ծանոթներից մեկը հայտնվում է ու փորձում Ազնիվին հետ պահել՝ ասելով, որ մոր սիրտն անհանգիստ է, թող չգնա, բայց Ազնիվը պատասխանում է. «Տնաշեննե՛ր, ընկերներս կռվում են, կրակոցների մեջ են՝ ես գնամ քնե՞մ, թե՞ լողանամ: Մայրը վազում է ետեւից, սակայն  ճանապարհի կեսից ծնկի է գալիս ու հիշում Ազնիվի խոսքերը. «Մամ, հայրենասիրությունն օդից չի կախված, մարդ պիտի  սկզբից իր սրտի սերը առաջ հայրենիքին, ժողովրդին  տա, հետո՝ իր ընտանիքին»:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.