Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Քաղաքացիների մասնակցության խթանումը՝ ի նպաստ ՏԻՄ համակարգի զարգացման

by mediapoint
Հուլիս 15, 2015
0

11759392_805537782898266_1661509917_nՄարիամ Մաթևոսյան
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանականերում արտագնա նիստով հուլիսի 14-ին Եղեգնաձորում կազմակերպել է մարզային համաժողով՝ «Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» թեմայով:

Ողջունելով պետական և տեղական իշխանությունների, տեղական և միջազգային ՀԿ-ի ներկայացուցիչներին, փորձագետներին՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նախաձեռնությանը, ինչպես նաև ստեղծել հնարավորություններ հետագա համագործակցության համար:

 Դանիայի կառավարության կողմից ֆինասավորվող ծրագիրը,  նպատակ ունի բարելավվել Հայաստանի համայնքների քաղաքական կառավարումը, ամրապնդել առաջնորդության կարողությունները, ձևավորել համագործակցության ոգի համայնքների ընտրված ներկայացուցիչների և պետական իշխանությունների միջև:Բացման խոսքով հանդես եկավ նաև Երևանում Եվրոպայի խորհրդի(ԵԽ) գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավանեսյանը, ով ներկայացնելով ՀՀ ԵԽ-ի գործունեության երեք ուղղությունները՝ Մարդու իրավունքների, Իրավունքի գերակայության աջակցությունը, Ժողովրդավարությունը, կարևորեց համաժողովը, որը, նրա խոսքով, լավ հնարավորություն է, որպեսզի ՏԻՄ-երը ծանոթանան քաղաքացիների մասնակցության միջազգային փորձին:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ավագանիների ասոցացիայի նախագահ Արայիկ Հովհանիսյանն իր ելույթում նշեց, որ քաղաքացիների մասնակցությունը, որոշումների կայացման գործընթացում, կարևորագույն բաղադրիչ է, որն անմիջականորեն նպաստում է տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը:

Նա նշեց, որ վերջին ժամանակաշրջանում օրեսնդիրը մի շարք օրենքների նախագծերի  փաթեթներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, մասնավորապես, բնակչության ներգրավմանը տեղական ինքնակառավարման համակարգում, որն, ըստ նրա, կարևորագույն հարցերից մեկն է, որը ծառացած է ՏԻՄ համակարգի առջև: Վերջինս արդյունավետ կգործարկվի միայն համայնքի ղեկավարի և ավագանու առանձնահատուկ ուշադրություն արդյունքում:

Կարևորելով միջոցառման ձևաչափը՝ Ա. Հովհանիսյանը,  համայնքի ղեկավարներին ավագանու անդամներին, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին հայտնեց, որ ստեղծված հարթակը ոչ միայն ՏԻՄ համակարգի լավագույն փորձի ուսումնասիորւթյան հնարավորություն է, այլև այդ փորձը տեղերում իրականացնելու, որովհետև նման հարթակը, պետք է հնարավորինս ճիշտ օգտագործել, մասնավորապես, այն լավ հնարավորություն է ծանոթանալու  ոլորտը կարգավորող օրենքների փոփոխություներին, կիրառման մեխանիզմաներին:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ  մարզային համաժողովն ուղղված է մասնակցային կառավարման գործիքների տիրապետելուն, որը կօգնի ՏԻՄ-երին ներգարվել քաղաքացիներին՝ որոշումների կայացման գործընթացներում:

Միջազգային փորձը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես Կոնգրեսի փոխնախագահ, Ջուլիանա Հոջան(Ալբանիա), ով մասնակիցներին ներկայացրեց Կոնգրեսի տեսանկյունը քաղաքացիների մասնակցության վերաբերյալ, իսկ Ջիովանի Ալեգրետին(Սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գտաշխատող, Իտալիա)՝ խոսելով բնակիչների մասնակցայնության գործառույթների մասին. նշեց. «Մասնակցությունը պետք է կենսունակ լինի, պրոցեսը՝  ճկուն, որի տարբերակումները պետք է թարմացվեն, իսկ կանոնները մշակվեն համատեղ: Եթե չկան արդյունքներ, մասնակցայնությունը զուր կլինի»:

11124246_805537869564924_1885003054_n (1)Իսկ թե ինչպիսին է  քաղաքացիների մասնակցությունն Արևելյան գործընկերության երկրներում, ներկայացրեց Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցացիային գլխավոր քարտուղար Անտոնելլա Վալմորբիդան(Իտալիա), ով կարևորում է քաղաքացիների մասնակցայնությունը հատկապես տեղական մակարդակում՝ հզորացման և հավաքագրման շնորհիվ: Նա մասնակցայնությունը դիտարկում է երկու ծայրով, որտեղ մի կողմում ՏԻՄ-ն է, մյուսում՝ բնակչությունը, վերջիններս պետք է հզորացվեն հավասրապես:

Հայաստանի փորձի փոխանակման օրինակները ներկայացրեցին Ուրցաձոր, Ախթալա, Վարդենիկ, Արթիկ համայնքների ներկայացուցիչները, ովքեր քաղաքացիների մասնակցության նախաձեռնություններ իրականացրել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Թեմատիկ քննարկումների արդյունքնում՝ մասնակիցները ներկայացրեցին համայնքներում մասնակցային բյուջետավարման կազմակերպման և իրականացման քայլերը, համայնքի ավագանու դերը և արտոնյալ դիրքը քաղաքացիների ներգրավման և համատեղ որոշումների կայացման հնարավորություններ ստեղծելու գործում, ինչպես նաև ներկայացրերցին մասնակցություն քաղաքացիական հասարակության հետ համատեղ գործելակերպն ու փորձը, մասնակցությունը՝ էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ:

Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ Կոնգրեսի փոխնախագահ Ջուլիանա Հոջան, նկատեց, որ Տեղական ինքնակառավարման ոլորտում իրավական դաշտը և քաղաքացիական մասնակությունը դեռևս կայացման փուլում է: Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ առաջընթաց է կատարվել, հատկապես միջազգային Կոնվեցիաների վավերացման տեսակետից, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի վավերացումը, ինչպես նաև արձանագրության վավերացումը: Այն աշխատանք է, որ միշտ շարունակություն է պահանջում:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.