Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Ժողովուրդն է միայն ճիշտն ասում, էլ մնացածին չենք հավատում»

by mediapoint
Հուլիս 24, 2015
0

61681_bՄարիամ Մաթևոյան
Սյունիքի մարզի Տոլորսի համայնքային իշխանությունն առաջիկայում պատրաստվում է խմելու ջրի ցանցը հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Համայնքի ղեկավար Մարատ Առաքելյանը խմելու ինքնահոս ջրերի ցանցի տնօրինումը «գլխացավանք» է համարում: «Եթե ուզում ենք, որ համայնքը որակյալ, շուրջօրյա ջրամատակարարում ունենա, պետք է ֆինանսական ներդրումներ կատարենք, բայց չունենք»: Նա վստահ է, որ բնակիչները դեմ կլինեն ցանցը հանձնելուն, որովհետեւ օգտագործելու դիմաց չեն վճարում:«Ամռան ամիսներին ջրի հետ կապված դժգոհություններ չեն լինում: Երբ աշնանն ակունքի ջուրը պակասում է, տեսեք, թե ինչ կռիվներ են սկսվում գյուղում»,- ասում է համայնքապետը: Նրա կարծիքով՝ խնդիրը կլուծվի, եթե 102 տնտեսությունում ջրաչափեր տեղադրվեն, որը հնարավոր է իրականացնել միայն ֆինանսական ներդրումներով, որի հնարավորությունը, սակայն, բնակիչները չունեն: Այդ դեպքում համայնքը պատրաստ է հրաժարվել խմելու ջրի ցանցը մասնավոր ընկերությանը հանձնելուց եւ ջրամատակարարման ծառայություն իրականացնել:  

Տոլորսի երկու ոռոգման ջրագծերից մեկը սպասարկում է համայնքը. այն սնվում է Այրի  գետից:  Երկրորդ ջրատարը 2006 թ.-ից սպասարկում է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ն, որը ոռոգման ջուր ապահովոմ է հարեւան Ախլաթյան համայնքից: Համայնքապետի խոսքով՝ կապված սպասարկման դժվարությունների հետ, համայնքը հարժարվել է այս ցանցից:

Համայնքի ֆինանսական կարողությունն ավելացնելու միակ ռեսուրսըշարունակում է մնալ հողը

Տոլորսի համայնքապետարան մտնողները կարող են կարդալ հետեւյալ նախադասությունը. «Ով չիուզում հարկ վճարել, փնտրում է պատճառներ, իսկ ով ուզում է վճարել՝ փնտրում էճանապարհներ»:  

Համայնքի 500 հա վարելահողերից սեփականաշնորհված է 420 հա-ը, մնացածը վարձակալությամբ է տրված: Պատճառաբանելով, որ հողերը բերրի չեն, հողագործության եկամտաբերությունը տարեցտարի նվազում է, տոլորսցիները հողերի 50% են օգտագործում: Նաեւ վարձակալությամբ հող մշակողների թիվն է նվազում:

Մարատ Առաքելյան
Մարատ Առաքելյան

Վարձակալությամբ տրված 80 հա պահուստային հողից 50 հա-ը տեղի բնակչությունն է վարձակալել: Հողի հարկի տարեկան դրույքաչափը սահմանվել է 3580 դրամ: Համայնքի ղեկավարը նշում է, որ նախկինում հողերը սխալ վարչարարությամբ է վարձակալությամբ տրամադրել: Այսինքն, 5 տարվա փոխարեն 25 տարով է հատկացվել բնակիչներին, այսպիսով զգալի վնաս հասցնելով համայնքի բյուջեին. «Հողերը վարձակալությամբ են տրվել 2004թ.-ից սկսած: Այն ժամանակ ցանկացողներ գրեթե չկային, եւ վարձակալին շահագրգռելու համար պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամակետով»,-ասում է համայնքի ղեկավարը: Հիմա մարդիկ դիմում են նոր հողակտորներ վարձակալելու համար, բայց համայնքը պահուստային հող չունի: «Շտապել եմ, եթե 5 տարով հող տրամադրեի՝ հիմա լրացած կլիներ ժամկետը ու այսօր 1 հա-ի մեկնարկային գինը կսահմանեի 10 հազար դրամ, որը կավելացներ բյուջեի մուտքերը»,- նշում է համայնքի ղեկավարը:

Տոլորսի ջրամբարը ևս կարող է համայնքի բյուջեի համար եկամտի աղբյուր դառնալ: Ջրամբարի շահագործման համար 1970-ական թվականներին Տոլորս գյուղը տարհանվել է՝ ձորից տեղափոխվելով ավելի լեռնային, չոր տեղանք: Բնակիչների խոսքով՝ ներկայիս գյուղի վարչական տարածքն անբարենպաստ է գյուղատնտեսության զարգացման համար, քանի որ ոչ միայն լեռնային է, այլեւ հաճախակի է երաշտ ու քամի լինում: «Ներքեւի գյուղում մեկ հեկտարից հինգ տոննա բերք էինք ստանում, իսկ հիմա նույն հեկտարից՝ մեկ տոննա: Պետությունն այդպես էլ չօգնեց համայնքին ոտքի կանգնել տարհանվելուց հետո, ընդհակառակը, մեր հողերի հաշվին էլեկտրաէներգիա են ստանում, մեր վրա թանկ վաճառում»,- ասում է տոլորսցի Սերյոժա Վարդազարյանը:

Տոլորսի ջրամբարը զբաղեցնում է 350 հա տարածք, որի համար որպես ոչ գյուղատնտեսական հող, տարեկան վճարում է 840 հազար դրամ: Այսինքն, ջրամբարի զբաղեցրած 1 հա-ի դիմաց վճարվում է 2500 դրամ, որը կազմում է համայնքի հողի հարկի մեկ երրորդը: Համայնքային իշխանությունները հաճախակի վարձավճարի վերանայման հարցով դիմում են տարբեր իրավասու կառույցների, սակայն, մինչեւ այժմ պատասխան չեն ստացել:

Տոլորսը տեղով խնդիր է

«Հարյուր տարի ա, հարկերը ձեռներիցս առնում են, բայց բան չի փոխվում: Դու հիմա մեզ հարցեր տվեցիր. ի՞նչ խնդիրներ կան գյուղում, ո՞նց ենք ապրում, վստահ եմ գյուղապետարանում էլ էք էդ հարցերը տվել, չբռնավ չէ՞ իրար, որովհետեւ ժողովուրդն է միայն ճիշտն ասում, էլ մնացածին չենք հավատում»,- ասում է Սերյոժան:

Սամվել Ազնավուրյանը
Սամվել Ազնավուրյանը

Զրույցն ընդհատում է համագյուղացի Սամվել Ազնավուրյանը, ով իր մտահոգությունն է հայտնում, որ տարին անբարենպաստ էր եւ ոչ միայն իր համար: «Հարյուր բալի ծառ ունեմ, բայց գնանք հարյուր հատիկ պտուղ չեմ քաղել, չգիտեմ ոնց եմ ձմեռն անցկացնելու, որովհետեւ դա է իմ ապրուստի միջոցը»,-ասում է նա: Ապա ձեռքն ուղղելով համայնքապետարանին անկյունագծով նայող շինությանն ավելացնում է. «Բուժտեխնիկայի զավոդ էր, հազարից ավելի աշխատող կար, հիմա չորս պատերն ա մնացալ: 20 տարի աշխատել եմ, նախ՝ որպես դրոշմող բանվոր, հետո՝ զակատովչիկ: Ինչ արտադրանք ասես չէինք տալիս երկրին՝ ակնոցներ, նասոսներ, խցաններ, պլաստմասե կափարիչներ: Գործարանը վերջին շունչը 1996թ.-ին է փչել: Երկրի նախագահին ասա, որ գործարանն աշխատացնի է, ոչ թե հիմա էլ սաղ գործերը թողած Սահմանադրություն փոխի»,- նշում է Սամվելը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ իր պաշտոնավարման 18 տարիների ընթացքում համայնքում մի շարք խնդիրներ լուծվել են, մասնավորապես, մասնակի վերանորոգել են խմելու եւ ոռոգման ջրի ներքին ցանցերը, սկսել է գործել գյուղի բուժկետն ու մանկապարտեզը, «Վորլդ Վիժն» Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի աջակցությամբ անցկացվել է գիշերային լուսավորություն:

2001թ.-ին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ Տոլորսում բացվել է առաջին կաթի հավաքման կետը, որտեղ ամռան ամիսներին օրական մինչեւ 300-400 լիտր կաթ է մթերվում:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Նոյեմբեր 20, 2026
    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.