Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հարթաշենի համայնքապետն ընտանիքով հեռացել է գյուղից

by mediapoint
Սեպտեմբեր 2, 2015
0

Սուսաննա Շահնազարյան
Հարթաշեն համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյանն այս տարվա օգոստոսի 10-ին դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն եւ Սյունիքի մարզպետին` խնդրելով «առողջության, երկարատեւ բուժման անհրաժեշտության պատճառով վաղաժամկետ դադարեցնել համայնքի ղեկավարի իր լիազորությունները»: Մինչ այդ, հուլիսի 3-ից համայնքի ղեկավարը գտնվել է արձակուրդում:

Հուլիսի 31-ին Գագիկ Վանեսյանի հրամանով նրա հայրը՝ Սասուն Վանեսյանը, նշանակվել է համայնքի ղեկավարի տեղակալ, ում եւ գործող համայնքապետը հանձնելով կնիքը եւ առանց սպասելու իր դիմումի պատասխանին, ընտանիքով մեկնել է արտերկիր: Պաշտոնավարման ժամկետից մեկ տարի շուտ համայնքի ղեկավարի լիազորություններից հրաժարվելու որդու արարքը Սասուն Վանեսյանը հիմնավորում է առողջական խնդիրներով, միաժամանակ նշում է. «Մնար, ի՞նչ աներ, ինչ կա էս երկրում, որ …»:Օգոստոսի վերջին, Սյունիքի մարզպետի կարգադրությամբ, Հարթաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքապետարանի աշխատակից Արամայիս Դավթյանը: Վերջինիս խոսքով` որեւէ հանձնում-ընդունում չի եղել, նախկին համայնքապետի հայրն իրեն է փոխանցել կնիքը եւ շարունակում է «հետեւել պաշտոնակատարի կողմից իրականացվող գործառույթներին»:

Համայնքապետ Գագիկ Վանեսյանի` իր լիազորությունները դադարեցնելու մասին Հարթաշենում տարբեր կարծիքներ կան: Ոմանք նշում են, թե տեղյակ չեն, եւ  համայնքապետն իրենց ինչին ա պետք, որ իմանան գյուղում ա թե՝ չէ: Ոմանց կարծիքով` համայնքի ղեկավարին «իրենք չեն ընտրել եւ, միեւնույն է, իրենց կարծիքը հաշվի առնող չկա, էնպես որ նշանակողն էլ են իրենք, հանողն էլ»:

Այն հարցին, թե համայնքի ղեկավարի նոր ընտրություններ նշանակելու դեպքում կան մարդիկ, ովքեր կցանկանային իրենց թեկնածությունն առաջադրել, զրուցակիցներիցս գրեթե բոլորը միանշանակ պատասխանում են` եթե թողնեն, ի՞նչու պիտի չդնեն, ումի՞ց են պակաս»:

Գյուղամիջում հավաքվածներից մեկը նշում է, որ եթե համայնքում որեւէ խնդիր չի լուծվում, համայնքի ղեկավար կարող ա եւ չլինի: Պատմում է, որ տարիներ առաջ հարեւան գյուղում մեկին նախատել են, թե ինչու ես թեկնածուներից ամենաապաշնորհին տվել քո ձայնը, պատասխանել է. «Տեսնեմ կարա՞նք առանց գյուղապետի աշխատենք»:

«Եկել ես մեզնից խոսք քաշե՞ս, դու չգիտե՞ս, որ նշանակովի ա …»,- վրդովված ասում է նախկինում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտնած մի երիտասարդ: «Ա քանի կըլխանի ենք, վեր առանց վերեւի ընտրվենք»,- ընկերոջը պաշտպանում է Կոլյա անունով մի բնակիչ: Նրանցից մեկի կարծիքով` համայնքի ղեկավարի աշխատանքն անշնորհակալ գործ է: «Պիտի ընտրվեմ, որ կառավարության ասածով շարժվեմ, հենա ես իմ կովը հունց օզում եմ պահում եմ»,-ասում է մեկ ուրիշը: Զրուցակիցներս հրաժարվում են իրենց անունները նշել, ասելով, թե ես կգնամ, իրենք սեւերես կմնան: «Առանց էն էլ, նախկին համայնքապետի պատճառով գյուղը մի քանի մասի բաժանվեց, աշխարհով մեկ մատի փաթաթան դառանք»,- ասում են նրանք` ակնարկելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 8 տարվա ազատազրկման դատապարտված Հարթաշենի նախկին համայնքապետ Ազատ Ղուկասյանին:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արամայիս Դավթյանը նշում է, թե ինքը տեղյակ չէ, երբ կնշանակվի համայնքի ղեկավարի ընտրություն, կամ համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված, արդյոք այն չի՞ հետաձգվի մինչեւ խոշորացում իրականացնելը: Նրա խոսքով` այդ ընթացքում ինքը կնախաձեռնի համայնքային խնդիրների լուծման համար միջոցներ գտնել եւ դեռեւս չի որոշել՝ ընտրության դեպքում կառաջադրի իր թեկնածությունը, թե՝ ոչ:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները
    Գորիս

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները

    Հուլիս 16, 2026
    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն
    Գորիս

    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն

    Հուլիս 10, 2026
    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.