Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Կանֆետն ալ ենք տանան տանում, հունց թա…»

by mediapoint
Սեպտեմբեր 2, 2015
0

62383_bՍուսաննա Շահնազարյան
Սյունիքի մարզի Հարժիս համայնքի բյուջեից տարեկան 3 մլն դրամ հատկացվում է մանկապարտեզին: Յուրաքանչյուր երեխայի հաշվով ծնողներից նաեւ ամսական երկու հազար դրամ վճար են գանձում:

Նախակրթարանի տնօրեն Գալյա Հովհաննիսյանի խոսքով` մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 16-ից չի անցնում: «Մի քանի տարի առաջ 20-ից ավելի երեխա կար, բայց արտագաղթի պատճառով տարեցտարի նվազում է նրանց թիվը»,-ասում է տիկին Գալյան եւ հավելում, որ երեխաները մանկապարտեզում մնում են ընդամենը չորս ժամ: Տաք ճաշ չի նախատեսվում, նախաճաշին թեյ ենք տալիս, պեչենի, կեսօրին՝ ադիբուդի, կոմպոտ»,- տեղեկացնում է տնօրենը:Թեյ ասվածը եփվում է հնացած կաթսայի մեջ, իսկ կոմպոտը տնական պայմաններում պատրաստվող խնձորի թանձրուկ է:mankapartez

Նախակրթարանի բյուջեի մոտ 3.5 մլն դրամը, տնօրենի խոսքով, ծախսվում է 4 աշխատակցի՝ տնօրենին, ով նաեւ դաստիարակի, դայակի պարտականություններն է կատարում, հաշվապահին, պահակին եւ խոհարարին աշխատավարձ, հոսանքի դիմաց վճարելու, հեղուկ գազի բալոնը լիցքավորելու, նաեւ` քաղցրեղեն ձեռք բերելու համար:
Harjis_kindergardenՄեր հարցին, թե ծնողները չե՞ն դժգոհում, որ 4 ժամ 4-6 տարեկան երեխաներին առանց տաք սննդի են պահում, տնօրենը զարմանում է. «Ինչո՞ւ պիտի դժգոհեն, շնորհակալ են, համ էլ ադիբուդի ենք տալիս, ձողիկ, ի դեպ, ադիբուդին բովելու համար գազ էլ ենք ծախսում»:
mankapartezi-zugaranԱյն, որ նախակրթարանը գործում է սանիտարական նորմերի խախտմամբ, առանց երեխաների համար կենցաղային նվազագույն պայմանների՝ սանհանգույցի, անհրաժեշտ խոհանոցային պարագաների առկայության, դժվար է անգամ ասել տնական պայմաններում: Ակնհայտ է, սակայն ինչպես է որոշվել, որ 15 երեխայի համար տարեկան բյուջեի միջոցների մոտ 20%-ի ծախսն առավել հիմնավոր է, քան օրինակ, տարվա մեջ մայրուղուց գյուղ տանող անբարեկարգ ճանապարհի գոնե մի հատվածի բարեկարգումը: Բացի այդ, երբ համայնքի բնակիչներից մի քանիսին հարցրի, թե տեղյա՞կ են, որ մանկապարտեզի համար համայնքի բյուջեից տարեկան 3 մլն դրամ է հատկացվում, զարմացան. «Կանֆետն ալ ենք տանան տանում, հունց թա…»:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.