Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Չորս անչափահասների մայրն՝ առանց սոցիալական օգնության

by mediapoint
Հոկտեմբեր 8, 2015
0

DSC_2537Մարիամ Մաթևոսյան
Գեղանուշ Քարամյանն իր չորս անչափահասների հետ ապրում է Տեղ գյուղում: Ամուսնալուծությունից հետո երեխաներին օգնում են մեծացնել նրա ծնողները: «Մամաս տնկարանում ամեն օր արեւի տակ հող փորելով մի երկու կապեկ ա աշխատում, բայց դրանով տուն պահել չի լինի»-ասում է բազմազավակ մայրը:Գեղանուշի ընտանիքը չի ընդգրկվել սոցիալական որևէ ծրագրում, որովհետև նրա անունով գրանցված էլեկտրական հաշվիչ չկա, այսինքն էլեկտրական հոսանք սպառող բաժանորդ չէ:  

Նրա խոսքով՝ Սոցիալական ծառայության Գորիսի տարածքային գործակալությունը  չի հրաժարվում ընտանեկան նպաստ վճարել. «Գորիսում ասում են, որ քեզ տրվում ա օրենքով, բայց փաստաթուղթ պեր, որ տու տուն ունես ու լույս ես վառում»,-ասում է Գեղանուշը:

DSC_2508Հայրական տան հասցեով նա չի կարող անապահովության նպաստ ստանալ, քանի որ մայրն ու հայրն աշխատում են, իսկ Գեղանուշի խոսքով, առանձին ապրելու համար համայնքում բոլոր տները բնակեցված են: Նա բազմիցս դիմել է համայնքային իշխանությանը, որը պատասխանել է, որ ազատ բնակարաններ չունեն: «Գյուղապետարանում ստից թղթեր են կիրում, քինում եմ Գորիս, դատարկ ձեռքով վերադառնում: Ութ տարի, ամիսը մոտ 50 հազար դրամ ստանալու հնարավորությունս կորցրել եմ»,- նեղսրտում է Գեղանուշը:

Տեղի համայնքի 2015 թվականի բյուջեով նախատեսված է 1 մլն 600 դրամ,, որից 400 հազարը տրամադրվում է առողջության խնդիրներ ունեցող բնակիչներին, մյուսը՝ հաշվարկվում է ըստ կարիքավորության: Համայնքի ղեկավար Սաղաթել Գալստյանի խոսքով սոցիալական օգնությունից տարեկան օգտվում է 40 ընտանիք: Տրամադրվող ցուցակում նշված չէ Գեղանուշ Քարամյանի անունը, չնայած տեղական իշխանությունը գումարների բաշխման ժամանակ առավելությունը տալիս է բազմազավակ ընտանիքներին՝ տրամադրելով մինչեւ 50 հազար դրամ: 


Տեսանյութը՝ Անահիտ Բաղդասարյանի

9999999999

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.