Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Անապահով կյանք

by mediapoint
Հոկտեմբեր 21, 2019
0

DSC_2573Անահիտ Բաղդասարյան
Անժելա Ամիրջանյանը ցրտերն ընկնելուն պես 4 անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է ամուսնու հայրական տուն․առաստաղից թափվող անձրևաջրերն ու ձնհալից առաջացած ջրերը լցվում են այնտեղ, որտեղ ապրում էր բազմազավակ ընտանիքը։« Մինչև հիմա էլի կարողանում էինք դուրս բերել ձմեռը, բայց էս տարի հնարավոր չէր․ տան ճաքերը օրեցօր շատանում են, իսկ մենք նույնիսկ փայտ չունենք»,- պատմում է նա։

Տարիներ շարունակ ընտանիքը  վարձով է մնացել տարբեր համայնքերում․ մի քանի տարի է, ինչ ծննդավայր Տեղում  գնել է այս կացարանը՝ մտածելով, որ կամաց-կամաց կվերանորոգի,  բայց երկու տարի առաջ  երիտասարդ ընտանիքի հայրը 34 տարեկանում մահացավ ճանճի խայթոցից։ Հոր մահից հետո ընտանիքի  բոլոր անելիքները մնացին անկատար։DSC_258333-ամյա Անժելան իր դպրոցահասակ երեխաներին մեծացնում է պետության կողմից տրամադրվող երեխաների միակողմանի ծնողազուրկի թոշակով և ընտանեկան նպաստով, որն  ընդհանուր կազմում է  մոտ 120հազարդրամ։ «էդ գումարով էլ հազիվ գոյատևում ենք․ չորս էրեխայի համար սնունդ,  հագուստ առնել ա, դպրոց ճանապարհել ա․ մի մեշոկ ալյուրը տասը օր հազիվ ա ձգում,-իր դժվարությունների մասին պատմում է Անժելան ու շարունակում, -դա էլի մի կերպ հասցնում եմ, բայց, որ ես դրսում եմ հայտնվել իմ էրեխեքի հետ, այ դա ա ահավոր․ չգիտեմ ում դիմեմ, ինչ անեմ»։

Չնայած Տեղ համայնքի 2015 թվականի բյուջեով 1 մլն 600 դրամ  հատկացված է սոցիալապես անապահով ընտանիքներին, որից 400 հազարը տրամադրվում է առողջության խնդիրներ ունեցող բնակիչներին, մյուսը՝ հաշվարկվում է ըստ կարիքավորության, սակայն Անժելա Ամիրջանյանի ընտանիքին ո՛չ այս տարի, ո՛չ էլ նախորդ տարիներին սոցիալական օգնություն չի տրամադրվել։ «Ոչ մի անգամ չեմ դիմել, բայց գյուղապետը  շատ լավ տեղյակ ա իմ վիճակից»,- նշում է նա։

Անժելայի խոսքով՝ իր ընտանիքի միակ ստացած օգնությունը երեք տարի առաջ էր, երբ ուժեղ երկրաշարժից կացարանի պատերը ճաքել էին։ «Գյուղապետն եկավ, տեսավ ու մի երկու ամիս անց 150 հազար գումար տվեց»,-ավելացրեց Անժելան։

Սակայն Անժելան ստիպված էր այդ գումարն օգտագործել երեխաներից մեկի բուժման ծախսերը հոգալու համար։

9999999999

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.