Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Քաղաքացիական դիմադրություն․ ոչ-բռնի պայքարի հիմունքները

by mediapoint
Հոկտեմբեր 16, 2015
0

stopՔառօրյա խորացված ուսումնառության հնարավորություն

Երևան, նոյեմբերի 12-15 և 19-22

Եթե մտահոգված եք արդարության հաստատման, իրավունքների պաշտպանության ու ընդլայնման, բռնատիրություն և կառուցվածքային բռնություն թոթափելու հարցերով, սակայն չգիտեք՝ ինչ ուղիներով կարելի է դրանց հասնել, ապա քառօրյա խորացված այս ուսումնառությունը լավ առիթ է բացահայտելու պայքարի ոչ-բռնի տեխնոլոգիան, մտածելու բռնության, ոչ-բռնության, քաղաքացիական պայքարի, արդարության, ժողովրդավարության հիմնարար գաղափարների շուրջ և զարգացնելու ռազմավարական և մարտավարական հմտություններ։Սա դասընթաց չէ, որտեղ դասընթացավարները միայն մատուցելու են տեսական նյութ և փոխանցելու են պրակտիկ հմտություններ, այլ հնարավորություն է ինտենսիվորեն ընդգրկվելու ընդհանուր մտագրոհի, մտքերի ու փորձի փոխանակման, վերլուծական և ռազմավարական պլանավորման հմտությունների զարգացման գործընթացի մեջ։ Վերջապես, հանդիպման ժամանակ կխոսվի նաև, թե ինչու է «ոչ-բռնի»ն գրվում գծիկով և ոչ՝ առանձին։

Ուսումնառության հիմնական թեմաներն են՝

1. Ոչ-բռնության հարացույցը (պարադիգման) և արժեքները

2.Քաղաքացիական դիմադրություն, ոչ-բռնության առավելությունը զինված և բռնի պայքարների նկատմամբ

3.Ուժ, ուժի աղբյուրներ, ուժերի վերլուծություն, ուժի դերը պայքարում

4.Քաղաքացիական դիմադրության հաջողության նախադրյալները

5.Սոցիալական շարժումների և պայքարների դինամիկան (փուլերը)

6.Ռազմավարական և մարտավարական պլանավորում

7.Ոչ-բռնի պայքարի մեթոդներն ու միջազգային կիրառությունը

8.Բռնաճնշումներ, դրանց հետհարվածը և ինչպես հաղթահարել դրանք

9.Բռնի թևերը շարժումներում, ինչպես վարվել դրանց հետ

Ուսումնառության հնարավորությունը ստեղծում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը։ Ուսումնառությունից հետո մասնակիցները կարող են փոքր դրամաշնորհային ծրագրի դիմել՝ ոչ-բռնի պայքարի մասնակցելու համար անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու կամ այս տեսակի պայքարի մասին տեղեկություններ տարածելու նպատակով։

Երբ՝ 2015թ․ նոյեմբերին՝ երկու խմբերի համար, նոյեմբերի 12-15 և 19-22՝ ողջ օրվա տևողությամբ, հայերեն լեզվով

Որտեղ՝ Երևանում, կոնկրետ տեղը կհայտնվի ընտրված մասնակիցներին

Ով կարող է դիմել՝ մինչև 35 տարեկան կանայք և տղամարդիկ Հայաստանի ողջ տարածքից, ում մտահոգում են վերը նշված հարցերը

Ինչպես դիմել՝ մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի հայտը և ուղարկել civicinitiative@teghut.am հասցեով մինչև հոկտեմբերի 30-ը։ Հայտերի ընդունումից հետո անց են կացվելու հարցազրույցներ։ Եթե մարզերից մասնակիցները Երևանում մնալու օժանդակության կարիք ունենան, այդ մասին կարող են նշել հայտում։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.