Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Աստված ինձ հետ է, ես ինչպես կարող եմ Աստծուց հեռանալ»

by mediapoint
Հոկտեմբեր 23, 2015
0

ayl-krvoni-hetevvord-u8481-1Քրիստինե Հայրապետյան
Յոթ  երեխաների մայրը՝ 47-ամյա Սվետան (անունը փոխված է), արդեն 20 տարի է, ինչ «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական ուղղության անդամ է: Նա պատմում է,  որ տարիներ առաջ դեռ նոր էր սկսել գնալ պաշտամունքի,  երբ իր  եղբոր՝ փորձանքի մեջ հայտնվելուց  և հրաշքով փրկվելուց հետո  որոշել է, որ  այլևս  «Աստծո դռներից դուրս չի գա»: Սվետայի 7 երեխաները ևս նույն  հավատքի կողմանկիցներ են և իրենց կամքով են սկսել հաճախել պաշտամունքներին:

Սվետան ասում է, որ 12 տարի առաջ է մահացել իր  ամուսինը,  երբ դեռ   ամենակրտսեր երեխային էին սպասում: Նա միայնակ է մեծացրել    երեխաներին. «Աստծո հետ հեշտ է երեխաներին պահել, իսկ առանց Աստծո՝ հեշտ չէր լինի ինձ համար: Մենակ, իմ ուղեղով չէի կարող՝դժվար կլիներ, մարդու հոգեկանը դրանից կխանգարվի, իսկ երբ հույսդ դնում ես Աստծո վրա և ամեն հարց հանձնում ես իրեն՝օգնում է» -,ասում է Սվետան և ավելացնում, որ երեխաների հետ միշտ  օրը սկսում է աղոթքով և ամեն ինչ հանձնում է Աստծուն:Այս հավատքի կանայք և  երիտասարդ աղջիկներն  իրենց երկար վարսերը հյուսում են, կամ էլ խնամքով հավաքում, նույնիսկ ճերմակած մազերը չեն ներկում, չեն շպարվում, իսկ այն հարցին, թե ինչո՞ւ տաբատ չեն հագնում,  Սվետան  մեկնաբանում է այսպես,  մեջբերելով Աստվածաշնչի պատվիրանը.«Վայ նրան, ով կին, որ տղամարդու հագուստ կհագնես» և ասում, որ իրենք  հետևում են բոլոր պատվիրաններին: «Շատ դժվար օրեր եմ ունեցել և բոլոր օրերս Աստծո հետ եմ անցկացրել,-հիշում է Սվետան և ավելացնում,-մինչև հավատքս, ես շատ կոպիտ ու ագրեսիվ էի, հետո Աստված ինձ խաղաղեցրեց, ես փոխվեցի»: Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, որ ցանկացել են մտքափոխեն իրեն, հետ պահեն հավատքից», սակայն ինքն անդրդվելի է մնացել. «Աստված ինձ հետ է, ես ինչպես կարող եմ Աստծուց հեռանալ»:

Նա  պատմում է, որ իր ավագ դուստրն ամուսնացած է և ապրում է հարևան գյուղում: Մինչ ամուսնանալն աղջիկը նույնպես գնում էր պաշտամունքի, սակայն ամուսնանալուց հետո էլ չի կարողանում մասնակցել իրենց պաշտամունքներին, թեև ցանկությունը բավականին մեծ է: Փեսան  հարբեցող է, աղջիկը  մի քանի անգամ փորձել է բաժանվել, բայց ինքը չի թողել. «Ասել եմ՝ երեխաներիդ հորից մի  զրկիր, աղոթիր, որ ամուսինդ փոխվի»:

Սվետայի խոսքով՝շրջապատի վերաբերմունքը կամաց-կամաց փոխվել է իր նկատմամբ, եթե առաջ  ոմանք չէին ընդունում, որ ինքն այլ կրոնական կազմակերպության անդամ է, ապա հիմա նորմալ են ընդունում: Նա նշեց նաև, որ մարդկանց համոզելով չեն փորձում իրենց հավատքի հետևորդը դարձնել, այլ փորձում  են այնպիսի  մաքուր և ճշմարիտ կյանքով ապրել, որ մարդիկ տեսնեն, հավատան և գնան իրենց հետևից:

Հոդվածը պատրաստվել է «Խտրականության դեմ իրազեկում» ծրագրի շրջանակներում Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ:

armhels.com

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.