Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հավատքը փոխում է մարդկանց

by mediapoint
Հոկտեմբեր 30, 2015
0

Уходя-за-горизонтԱնահիտ Գրիգորյան

37 ամյա Նարինեի մասին (անունը փոխված է) համագյուղացի Հասմիկն ասում է. «Էս աղջիկն անող-դնող ա, ուղղակի ափսոս, որ հավատացյալ ա»:

Նարինեն  Գորիսի Շինուհայր համայնքի բնակչուհի է, ով Ավետարան հավատքի քրիստոնեական կազմակերպության անդամ է: Նա ապրում է մոր և  եղբայրների հետ: Նրա ընտանիքը դեմ չէ աղջկա որոշմանը, ընդհակառակը, խրախուսում են, որովհետև եղբայրներից մեկի կարծիքով՝ ավետարանչականների հավաքներին մասնակցելով, մարդիկ կարծես թե փոխվում են, անգամ որոշ տղամարդիկ, ովքեր նախկինում լքել են իրենց ընտանիքները կամ սխալ ուղու վրա են եղել. հարբեցող էին կամ այլ վատ սովորույթ ունեին, իրենց ընտանիք են վերադառնում ու ավելի հանդարտ դառնում:  Դրանով հանդերձ, Նարինեի եղբայրը չի պատրաստվում միանալ ավետարանչականներին՝ ասելով, որ այդ հավատքն իրենը չէ: Դեմ չէ նաև այն պատճառով, որ գտնում է՝ նրանք սխալ ուղղու վրա չեն, ընդհակառակը, ապրում են աստվածաշնչյան կանոններով:Նարինեի խոսքով՝ գնացել է իր կամքով, չնայած չի ժխտում, որ մորաքույրն էլ է խորհուրդ տվել մասնակցելու իրենց հավաքներին: «Ես ինձ հանգիստ եմ զգում այնտեղ, ոչ մեկին նեղություն չեմ տալիս և չեմ ստիպում, որ մեզ միանան»,-ասում է նա:

Շինուհայրում բավականին շատ են այլ կրոնական կազմակերպությունների համակիրները, գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նրանց: Համագյուղացիները պատմում են, որ մոտ 20 տարի է, ինչ գյուղում ավետարանչականների խումբ է ձևավորվել:

Տաքսու վարորդը, ով մեզ Շինուհայր էր տանում, զարմացավ, երբ ասացինք, որ յուրաքանչյուր ոք ազատ է  իր կրոնական համոզմունքների համար: Նրա խոսքով՝ ինքը կտրուկ դեմ է և չի հանդուրժում. «Ես դրանց տանել չեմ կարողանում, չեմ էլ թողնում, որ իմ տաքսին նստեն, եթե թողնեմ, գաղափարս կոչնչացնեն»,-ասում է նա: Ուղևորներից մեկը՝ Սերժիկը, հանկարծ հիշելով Նարինեին, ասում է, «Ջահել աղջիկ ա, որ թողնի էդ ամեն ինչը, կամուսնանա, իր ընտանիքը կստեղծի, բայց դե ես ինչ կարամ անեմ: Նա  իր պատճառաբանություններն ունի, քանի երեխա ասես ունենում են, հետո չկարողանալով պահել, ասում՝ թե ոչինչ մեր Աստվածն իր աղոթքներով կմեծացնի ու կկերակրի»:

Հասմիկը պատմում է, թե ինչպես են ամիսներ առաջ իր տուն մտնել ու պատմել իրենց մասին, բայց չեն ստիպել, համոզել: Առավոտյան որոշել է և միացել նրանց: «Մի օր գնացի, շատ երջանիկ էին  բոլորը, ես էլ  տարօրինակ զգացողություններ ունեի… իրենց հովիվը սկսում է աղոթել և ստիպում, որ աչքերս փակեմ, ես հանդիմանեցի՝ ասաց փակի ու կտեսնես, որ Հիսուսն աչքերիդ դիմաց է: Մի պահ փակեցի, ոչինիչ էլ չտեսա: Հովիվն ինձ արգելեց այլևս մնալ ու ես դուրս եկա, հետո  ինքս ինձ խոստացա չգնալ»:

Գյուղում մարդիկ երկակի վերաբերմունք ունեն ավետարանչականների նկատմամբ, ասում են, որ բարի են, վատություն չեն անում, բայց կարծում են, որ երիտասարդները չպետք է մասնակցեն նրանց հավաքներին:

Պատմում են նաև, որ դպրոցում աշակերտներին արգելում են մասնակցել հավաքներին, ինչը, սակայն ժխտում է գյուղի դպրոցի ուսմասվար Ազիզգյուլ Օհանջանյանը. «Հավաքները չեն խանգարում դասերին: Երեխաներին շատ լավ ենք վերաբերվում, ոչ մի խտրական վերաբերմունք չկա»,-պնդում է նա:

«Իհարկե, մեզ հետ կան և՛ վատ, և՛ լավ վերաբերվողներ, մենք հրեշտակների հետ չենք ապրում, ովքեր մեզ կարող են լավ ընդունել»,-ասում է Նաիրի Դանիելյանը: Նրա  կարծիքով՝ սխալ է, որ մարդիկ որոշ դեպքերում պարծենում են, որ  քրիստոնեություն են ընդունել, բայց չեն առաջնորդվում քրիստոնեական կանոններով, հանդուրժող չեն:

Հոդվածը պատրաստվել է «Խտրականության դեմ իրազեկում» ծրագրի շրջանակներում Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ:

armhels.com

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.