Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հայկ Չոբանյան. «Լաբորատորիան ձև չէ, այլ՝ բովանդակություն»

by mediapoint
Նոյեմբեր 4, 2015
0

1

Շուշան Օհանյան
Այսօր Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում տեղի ունեցավ ինժեներական լոբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:
«Լաբորատորիան ձև չի, այլ՝ բովանդակություն: Ճիշտ է, լաբորատորիան համապատասխանում է ներկայիս բոլոր ստանդարտներին,աշակերտները կարող են այստեղ ծանոթանալ ինժեներակական ժամանակակից բոլոր մոտեցումներին, բայց այս ամենի մեջ կարևորը մարդկային ներգրավվածությունն է, շահագրգռվածությունն ու հետևողականությունը»,-ողջունելով ներկաներին՝ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնօրեն Հայկ Չոբանյանը:

Նորաստեղծ լաբորատորիաները Հայաստանում ռոբոտաշինության զարգացման ծրագրի մասն են կազմում, որի մեջ մտնում են մրցույթներ, փառատոններ, ամառային ճամբարներ, տարբեր դաընթացներ, կրթական միջոցառումներ, որտեղ աշակերտները կարող են մասնակցել՝ ձեռք բերած ծրագրավորման հմտություններով, դիզայներական ունակություններով, մեխանիկայի, էլեկտրոնիկայի, ինժեներիայի բնագավառում ունեցած ունակություններով:«Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ հանրակրթական համակարգում» ծրագրի նպատակն է երեխաների շրջանում զարգացնել տեխնոլոգիական մտածելակերպը և ուղղորդել նրանց հետագա կողմնորոշումը դեպի ՏՏ ոլորտի մասնագիտությունները: 
4
«Առանց գործընկերների, աջակիցների հնարավոր չէ հասնել հաջողության: Համագործակցությունը ցանկացած ոլորտի առաջընթացի նախապայմանն է: Այս դեպքում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել IDeA հիմնադրամին, որի հետ համագործակցությունը մեզ համար պատիվ է»,-ասաց ԻՏՁՄ փոխնօրեն Հայկ Չոբանյանը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը ողջունելով ներկաներին՝ ևս մեկ անգամ արտահայտեց այն կարծիքը, որ սարքերն ու բարեկարգումը, իհարկե, կարևոր են, բայց մարդկային գործոնը հիմնականն է:

Լաբորատորիայում տեղադրված «Գուգարք» մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգերով և մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում, ինչը նպատակ ունի երեխաների շրջանում ամրապնդել «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը, իսկ եռաչափ տպիչը Գորիսում բացված նորաստեղծ «ՕգմենթԱր» արտադրանքն է:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնողներին, աջակիցներին, ասաց. «Գորիսն այսօր ունի հսկայական մտավոր ռեսուրս, և կրթության ոլորտում տարվող աշխատանքները ճիշտ ուղորդելու դեպքում, այն կարող է նաև սոցիալական, տնտեսական խնդիր լուծել: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, լուրջ արդյունքների ենք հասնելու»:

Հայկ Չոբանյան, Արմինե Շեգունց, Հայկ Թութունջյան, Վաչագան Ադունց
Հայկ Չոբանյան, Արմինե Շեգունց, Հայկ Թութունջյան, Վաչագան Ադունց

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Շեգունցը ևս կարևորեց տեխնոլոգիաների դերը՝ կրթական բարեփոխումների գործընթացում:

Սյունիքի մարզի  Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած ինժեներական լաբորատորիաներ են գործում, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակներ, որոնցից 10-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.