Դավիթ Դադալյան
«Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» ծրագրով ճանապարհածախսի փոխհատուցում է նախատեսվում նաև դպրոցահասակ երեխաների համար:
2014 թվականին Սյունիքի մարզի երթևեկող 369 ուսուցիչներից բացի ճանապարհածախսի փոխհատուցում են ստացել նաև 123 աշակերտներ: Սակայն այս ցանկից դուրս են մնացել Արավուսից Տեղ «երթևեկող» աշակերտները, ովքեր միջհամայնքային տրանսպորտի բացկայության պատճառով տարրական դպրոցն ավարտելուց հետո ստիպված են ամառ-ձմեռ ամեն օր ոտքով անցնել 2 կմ տարածությունը: