Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«25 տարի ա բարեփոխում են, բայց մենք էլի նույն փոսում ենք»

by mediapoint
Դեկտեմբեր 6, 2015
0

IMG_0164Շուշան Օհանյան
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին տեղի է ունենում Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն:

Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում ընտրական իրավունք ունեցողները չեն շտապում մասնակցել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:
Ժամը 17:00-ի դրությամբ Շինուհայրում հանրաքվեին մասնակցել է 793 բնակիչ, որը կազմում է ընտրողների մոտ 45%-ը:

Թիվ 37/31 ընտրատեղամասի նախագահ, ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Արա Մկրտչյանի խոսքով՝ ընտրություններն անցնում են խաղաղ պայմաններում, մինչ այս պահը որևէ միջադեպ չի եղել: Ընտրատեղամասում դիտորդներ չկան:«Կոնկրետ մեր համայնքում մարդիկ ավելի շատ «այո»-ի կողմնակից են»,-gorispress.am-ի հետ զրույցում նշեց Շինուհայր համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք բնակչությունը բավականաչափ իրազեկ է, թե Սահմանադրական փոփոխությունները հատկապես որ ոլորտներին են ուղղված, համայնքի ղեկավարի պատասխանը դրական էր:

Համայնքի ղեկավարը կարծում է, որ անցումը կիսանախագահական համակարգից կառավարման խորհրդարանական համակարգի, հիմնական գործոնն է, որի համար բնակիչները ավելի շատ հակված են դեպի «այո»-ն: Ս. Երեմյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ նոր սահմանադրությամբ կմեծանա ավագանու դերը:
IMG_0171
Իսկ ահա 73-ամյա Թառլան տատը տեղյակ չէ, թե ինչ է փոխվելու սահմանադրական բարեփոխումներով:
«25 տարի ա բարեփոխում են, բայց մենք էլի նույն փոսում ենք: Ես լավ ապրալ եմ է, համ լավն եմ տեսալ, համ փիսը, դարդս տուք եք, ես ծեր սերնդին եմ խղճում:  Էն վախտ կռեվա իլալ, սով, բայց մի կարևոր պան կար, սաղս հավասար էինք»,-ասում է Թառլան տատը:

Խոսակցությանը միացավ Ռոզա տատը. «Չիմ ասում են այո, ես էլ եմ ասալ, բայց ոչ մի պան էլ գուդում չեմ: Մինակ ես չեմ է, մարդիկ անտեղյակ են, ուղղակի բնազդաբար ընտրում են»:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.