Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Անիրազեկ հալիձորցիների «այո»-ն՝ հանուն Սահմանադրական փոփոխությունների

by mediapoint
Դեկտեմբեր 6, 2015
0

aaԱնահիտ Բաղդասարյան
«Որը որ բարին ա,  թող էն էլ կատարվի»,-ասաց Արշալույս Վարդանյանը  և քվեաթերթիկը  մտցրեց քվեատուփ:  Ըստ Արշալույսի` բարին «այո»-ն է, չնայած որ չի կարդացել նախագծի մասին ու միայն որոշ չափով լսել է հեռուստատեսությամբ: «Ես ինչ իմանամ, այ բալա, ինչ փոփոխություններ են, օրը մի նախագիծ են մշակում»,-նշում է նա:

Հալիձորի թիվ 37/27 ընտրատեղամասում քվեարկողներից շատերն են Արշալույսի նման անիրազեկ. մեծամասնությունը չի ծանոթացել փոփոխվող մայր օրենքի նախագծին, ոմանք միայն հեռուստատեսությամբ են որոշակի տեղեկատվություն ստացել, այն էլ շատերի համար անհասկանալի էր. լավ էր, թե վատ:«Շատ բարդ ա,  միայն  գիտեմ, որ խորհրդարանական կառավարման կանցնենք»,- ասում  է Սանթրյան Զորիկը: Վերջինս կողմ է քվեակել, քանի որ մտածում է, որ միևնույն է սրանից վատ լինել չի կարող: «Հունց վեր մի կով ունենամ, կաթ չտա ու վախենամ, որ փոխեմ», -համեմատում է նա: Իսկ Կարեն Փարսյանը կարծում է, որ եթե որոշել են փոխել, ունեմն մի բան գիտեն: «Տեղյակ չեմ, թե ինչ են փոխում, բայց ես նախընտրել եմ այո քվեարկել», -ասում է նա:

Չնայած Հալիձորի համայնքի  բնակիչների անտեղյակ լինելուն, համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի  խոսքով՝ հալիձորցիների   մեծամասնությունը իրազեկ է :  Եթե նույնիսկ  նախագիծը չեն կարդացել, բնակիչները հեռուստացույցից և համացանցից տեղեկացված են և պատկերացում ունեն: «Բացի դրանից համայնքում նաև ժողով է եղել, որին ներկա են եղել նաև մարզային իշխանությունների ներկայացուցիչներ ու ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների նախագիծը», -նշում է նա:

aaaՀամայնքի ղեկավարն էլ է  «այո» քվեարկել, քանի որ կարծում է, որ եթե կառավարաման առաջին մակարդակը կլինի խորհրդարանը, ապա որոշումների կայացման գործընթացում ավելի շատ մարդ կմասնակցի:

Այն մասին, որ  այլևս  համայնքներում միայն ավագանու ընտրություններ կլինեն, իսկ համայնքի  ղեկավարն էլ կնշանակվի, Հալիձորի համայնքապետը նշեց, որ դա էլ իր դրական կողմն ունի: «Բնակիչներն էլ կընտրեն ճիշտ ավագանիներ՝ վստահ լինելով, որ ավագանիներն էլ իրենց ցանկությունը ճիշտ կկատարեն. և՛ ավագանու ինստիտուտը ճիշտ կաշխատի, և՛ համայնքի ղեկավարը»,-նշում է գյուղապետը:

37/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ,  Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Վրեժ Մկրտչյանի կարծիքով Սահամադարության փոփոխությամբ   «մի կարգին ընդդիմություն կունենանք»:

Շուրջ  600 բնակիչ ունեցող համայնքում քվեարկողների թիվը 442 է:  Թիվ 37/27  տեղամասում դիտորդներ չկան: 18:00-ի դրությամբ    ընտրատեղամասում ընտրախախտումներ չեն գրանցվել, քվեարկությանը մասնակցել է 255 բնակիչ:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.