ԱնահիտԲաղդասարյան
«Սուտլիկ որսկան» հեքիաթի մոտիվներով Որոտանի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրեցին իրենց համայնքային խնդիրները: Դպրոցի արտադասարանական խմբակը, որն ունի «Պատանի հանդիսատեսի տիկնիկային թատրոն» անվանումը, սկսել է գործել 2000թ.-ից:
«Համայնքային խնդիրների մասին պատմում են տիկնիկները» նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ՝ «Տեղեկատվություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում :