Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Տաթեւի համայնքապետը հավակնում է խոշորացված 8 համայնքների ղեկավարի պաշտոնին

by mediapoint
Հունվար 25, 2016
0

65283_bՍուսաննա Շահնազարյան
Խոշորացման հանրաքվեի արդյունքներով միավորված Սյունիքի մարզի 8 համայնքները՝ Հալիձոր, Տանձատափ, Քաշունի, Շինուհայր, Խոտ, Հարժիս, Տաթեւ, Սվարանց, փետրվարի 14-ին կընտրեն «Տաթեւ» անվանմամբ համայնքի ղեկավարին: «Տաթեւ» համայնքի ղեկավարի համար առաջադրվել է երեք թեկնածու` անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը, Վարշամ Բագրատյանը եւ ՀՀԿ անդամ, նախին Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Մրցակիցների ցանկում չեն Խոտ, Հալիձոր, Շինուհայր համայնքների նախկին ղեկավարները, որոնց անունները մինչեւ այժմ շրջանառվում էին որպես ամենահավանական թեկնածուներ:

Այն փաստարկները, որ Շինուհայրը ոչ միայն միավորված համայնքի նստավայր է դարձել, այլեւ ամենամեծ թվով ընտրողներն ունի, ըստ Շինուհայրի համայնքապետ Սմբատ Երեմյանի, բավարար պայման չէին, որ իր թեկնածությունն առաջադրեր: «Որոշում եմ կայացրել եւ վերջ, պատճառներն անձնական են»,- նշում է նա: Ս· Երեմյանը հայտնեց, որ ինքը միայն մեկ ձայն ունի քվեարկելու համար եւ չի պատրաստվում առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի օգտին քարոզչություն անել: Նաեւ բացառում է, որ կարող է ընդգրկվել ձեւավորված համայնքային իշխանության կազմում:Հալիձորի համայնքի նախկին ղեկավար Մարատ Գերասիմյանը չի մեկնաբանում չառաջադրվելու մասին իր որոշումը: Ինչպես նաեւ նշում է, որ չի կարող գնահատել թեկնածուների հնարավորությունները, ասելով, թե քարոզչությունը դեռեւս չի սկսվել` «Ժամանակը ցույց կտա»:

Խոտի համայնքապետ Մարտիրոս Գրիգորյանը չի թաքցնում, որ չառաջադրվելու որոշմանը նպաստել են նաեւ արտաքին ազդակները, ասելով, թե` «դե էդպես ստացվեց»: Նրա խոսքով՝ դեռեւս վաղ է խոսել ընտրություններից հետո Տաթեւ համայնքի ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին, քանի որ, ըստ նրա, հնարավոր են նոր անակնկալներ:

Համայնքի ղեկավարի համար իր թեկնածությունն առաջադրելը, Տաթեւ համայնքի նախկին ղեկավարի ասելով՝ պայմանավորված է Հանրապետական կուսակցության որոշումով: «Գուցե դժվար է թվում միաժամանակ 8 համայնք կառավարելը, բայց ես քաջատեղյակ եմ միավորված համայնքների բոլոր խնդիրներին եւ համոզված եմ, որ կկարողանամ դրանց լուծման համար հնարավորություններ գտնել»,- ասում է Մուրադ Սիմոնյանը: Իր կարծիքով, արդյոք, ինքն ամենաարժանավո՞ր թեկնածուն էր հավակնորդների ցանկում, մեր հարցին նա պատասխանում է· «Ամեն դեպքում որոշումը Հանրապետականն է կայացրել»: Նրա ասելով՝ էական չէ, կաջակցե՞ն իրեն նախկին գործընկերներն ընտրությունների ընթացքում, թե՞ ոչ, որովհետեւ պատրաստվում է օրենքով սահմանված ժամկետներում քարոզարշավ իրականացնել բոլոր 8 համայնքներում:

Ընտրողների հետ հանդիպումներ է նախատեսում նաեւ Տաթեւ համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն` Շինուհայր գյուղի բնակիչ Վարշամ Բագրատյանը, որը 1999 թվականին առաջադրվել էր որպես Շինուհայր համայնքի ղեկավարի թեկնածու եւ պարտություն կրել 28 ձայնով: «Թիթիզ չեմ, որ շտաբ բացեմ, բուկլետ-բան տպեմ, իմ ընկերներով հավաքվում ենք մեր տանը, եւ արդեն հաշվարկել եմ, թե որքան է ծախսվելու հանդիպումների, ճանապարհածախսի, մի կտոր հաց ուտելու համար»,- ասում է նա: Թեկնածուի կարծիքով՝ ինքը պակաս հնարավորություններ չունի, քան մյուս թեկնածուները, ուստի որեւէ պարագայում իր թեկնածությունը չի հանի: «Եթե գիտենամ, որ ընդամենը մեկ ձայն ունեմ, միեւնույնն է, ընտրապայքարը շարունակելու եմ»,- նշում է Վարշամը:

Մյուս թեկնածուն` Իգոր Աբրահամյանը, նախկինում զիվորական է եղել: Նա ասում է, որ առաջադրվել է համագյուղացիների խնդրանքով, բայց ընտրական գործընթացը ցույց կտա, կշարունակի՞ ընտրապայքարը, թե` ոչ: 
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին
    Հասարակություն

    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին

    Ապրիլ 4, 2026
    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.