Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մտահոգության թեմա` ներքաղաքային տրանպորտ

by mediapoint
Փետրվար 5, 2016
0

12647626_953763658033466_1470742480_nՔրիստինե Հայրապետյան
Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ` ներքաղաքային տրանսպորտային երթուղիների և դրանց աշխատանքի հետ կապված հանրային քննարկում: Քննարկմանը  մասնակցում էին նաև երթուղիները սպասարկող «Լաստ» և «Սամուել տրանս» ընկերությունների  տնօրենները:

Քաղաքապետ Վաչագան Ադունցն անդրադառնալով ներքաղաքային ուղևորափոխադրումների կազմակերպման խնդրին, իր մտահոգությունն արտահայտեց, որ չնայած բնակիչների շրջանում պարբերաբար դժգոհություններ են հնչում տրանսպորտային ծառայության մատուցման վատ որակի մասին, սակայն խնդրի շուրջ կազմակերպվող քննարկմանը, երկխոսությանը պասիվ են մասնակցում: Նրա խոսքով զարմանալի է, որ ուսանողները, ովքեր ավելի հաճախ են դժգոհում,  չեն մասնակցում հրավիրված քննարկմանը: Դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում են ներքաղաքային տրանսպորտի ապահովման ժամանակացույցին, հիմնականում արտահայտվում են համացանցում, և հեղինակները մասամբ երիտասարդներն են, խուսափում են կենդանի երկխոսությունից, սպաարկող կազմակերպությունների հետ առերես քննարկման հնարավորությունից:«Լաստ» ՍՊԸ  տնօրեն Սերյոժա Արզումանյանն, արձագանքելով բնակչության դժգոհություններին, նշում է, որ շուտով այդ խնդիրը կլուծվի, քանի որ երկրորդ մեքենայի անհրաժեշտություն կա: Նա նաև տեղեկացնում է, որ երկրորդ պահեստային մեքենան երթուղի կմտցնի առաջիկա տասը օրվա ընթացքում` տեխնիկական խնդիրների լուծումից հետո: Նրա խոսքով, եթե հարմար կլինի, կսկի աշխատել նույն երթուղին սպասարկող երկրորդ ավտոբուսը, որպեսզի բնակիչների կողմից դժգոհություններ չլինեն:

Սերյոժա Արզումանյանն առաջարկում է նոր տեղադրված կանգառներում տեղեկատվություն տարածել երթուղիների ժամային գրաֆիկների մասին: Համայնքի ղեկավարը ևս կարևորում է այդ հարցը, միաժամանակ շեշտելով, որ դրանից հետո որպես քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ներքաղաքային տրանսպորտի ոչ բավարար սպասարկման դեպքում օրենքով սահմանված կարգով վարչական տույժեր են կիրառվելու:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.