Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 1 մլն դոլար աջակցություն կցուցաբերի Տաթև համայնքում միավորված 8 բնակավայրերին

by mediapoint
Փետրվար 12, 2016
0

DSC_0953Մարիամ Մաթևոսյան
Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամը(ՀՏԶՀ) «Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացում» ծրագրի շրջանակներում, փետրվարի 11-ին Շինուհայր կենտրոնում կազմակերպել է տեղեկատվական սեմինար՝ Տաթև համայնքում միավորված բնակավայրերի ՏԻՄ-երի, նախաձեռնող խմբերի համար:  

Հանդիպմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ ծրագիրը հնարավորություն է ստեղծում խոշորացված համայնքների համար միասին մշակել Տաթև համայնքի զարգացման հեռանկարը:

ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագիրը նպատակ ունի բարելավել համայնքային ենթակառուցվածքների աշխատանքները, աջակցել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի որակյալ ծառայություն մատուցեն, որի հիմքում ընկած է համայնքների համաչափ զարգացումը:DSC_0975ՀՏԶՀ-ի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց, մասնավորապես, Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրի 2-րդ բաղադրիչը, այն է՝ աջակցություն միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններին: «ՀՏԶՀ-ն և իր գործընկեր կազմակերպությունները կաջակցեն այն ծրագրերին, որոնք ոչ թե կապահովեն մեկ  համայնքի սոցիալ-տնտեսական զարգացում, այլև  մի խումբ համայնքների կամ բնակավայրերի համաչափ զարգացում»,-նշում է Ա. Գրիգորյանը:

Նախնական տեղեկատվությամբ՝ ծրագրի շրջանակներում կշրջանառվի 1 մլն դոլար:Նախաձեռնող խմբերը ծանոթացան ծրագերի առաջարկների որոշ կարևոր հատկանիշերի հետ, գործնական աշխատանքի միջոցով ներկայացրեցին նախնական գաղափարներ, որոնց թվում էին գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, իրացման շուկայի բացում, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն:

Ծրագրի մշակմանն իր աջակցությունը կցուցաբերեն Սյունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության մասնագետները:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.