Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի մարզի խոշորացված համայնքների նախկին ղեկավարները պաշտպանում են Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին

by mediapoint
Փետրվար 14, 2016
0

12710747_1082561568431870_4607095430099315295_oԱնահիտ Բաղդասարյան
Այսօր` փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի միավորված 8 գյուղերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը, Վարշամ Բագրատյանը եւ ՀՀԿ անդամ, Տաթեւ համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Թեկնածուի խոսքով՝ իր թեկնածությունը պաշտպանում են նաև նախկին 7 խոշորացված համայնքների  ղեկավարները:

Խոտ համայնքի  նախկին ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը  gorispress.am- ին ասաց, որ քվեարկել է Մուրադ Սիմոնյանի օգտին: «Իմ գործընկերոջ օգտին եմ քվեարկել:  Մենք բոլորս նրան  ենք պաշտպանում, քանի որ 3 թեկնածուներից ինքն է փորձառու, ծանոթ է ՏԻՄ ոլորտի գործառույթներին, իրականացվող բարեփոխումներին: Այնպես չէ,  որ մեր հնարավորությունները նրանից ցածր ենք դասել, բայց  որոշում է կայացվել, մենք էլ  պաշտպանում ենք»,-նշում է նա:

Հարժիս համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանը ևս արդեն  կատարել է  իր քաղաքացիական  պարտքը. «Ընտրել եմ արժանավորին, բայց մինչև ընտրությունները չավարտվի չեմ ասի, թե ում եմ ձայն տվել»:

Սվարանց համայնքի նախկին  ղեկավար Արթուր Մարգարյանի կարծիքով քանի որ կենտրոնը Շինուհայրն է լինելու, արդարացի է, որ  գոնե գյուղապետն ուրիշ համայնքից  է առաջադրվել:

Քաշունի համայնքի նախկին ղեկավար Գառնիկ Հակոբյանը գնահատում է Տաթևի նախկին համայնքի ղեկավարի կարողությունները, սակայն չի նշում, թե ում օգտին է քվեարկել:

Թե ինչու է  8 համայնքի ղեկավարներից հենց Տաթև համայնքի ղեկավարի թեկնածությունը առաջադրվել, Տանձատափ համայնքի նախկին ղեկավար Ռոբերտ Մուշեղյանի կարծիքով «Մուրադ Սիմոնյանի կատարած աշխատանքը անհամեմատ ավելի բարձր դիրքերում է, քան մյուս համայնքների ղեկավարներինը»:

Հալիձոր համայնքի նախկին ղեկավար Մարատ Գերասիմյանն  ղեկավարն ասում է, որ իրենց տեղամասում առաջին քվեարկողն է եղել և իր քվեն տվել է  Մ. Սիմոնյանի օգտին: «Նրա առաջադրումը կարևորում եմ նրանով, որ արդեն 9 տարվա համայնքի ղեկավար է ու իր համայնքում բազմաթիվ գործեր է արել: Մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց ինքը  «քնած մարդ չի» և մեզ պետք են նման մարդիկ, ովքեր  կկարողանան նոր շփումների միջոցով նոր ծրագրեր իրականացնել համայնքում»:

Շինուհայր համայնքի նախկին  ղեկավար Սմբատ Երեմյանը ժամը 15:30-ի դրությամբ  քվեարկությանը  դեռ չէր մասնակցել: Թե ում օգտին կքվեարկի, գաղտնի պահեց, բայց այն հարցին, թե ճիշտ էր արդյոք Մ. Սիմոնյանի առաջադրումը, կարճ, պատասխանեց. «Այո»:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.