Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Խոտ համայնքի նախկին ղեկավարը չի թերագնահատում իր հնարավորությունները

by mediapoint
Փետրվար 14, 2016
0

DSC_1206Շուշան Օհանյան
Այսօր Սյունիքի մարզի Տաթև, Լոռու մարզի Թումանյան և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են:

Տաթևի խոշորացած համայնքի կազմում գտնվող Խոտի թիվ 37/3 ընտրատեղամասում 652 ընտրողներից ժամը 18:00-ի դրությամբ քվեարկել են 367-ը (56,2 %-ը):

Թիվ 37/3 ընտրատեղամասի քարտուղար Սեյրան Հովհաննիսյանի խոսքով՝ ընտրություններն անցնում են խաղաղ պայմաններում և մինչ այժմ որևէ խախտում չի արձանագրվել: Նույնը հաստատում է նաև համայնքի ղեկավարի թեկնածու Վարշամ Բագրատյանի վստահված անձ Վիտալի Բագրատյանը:DSC_1254Խոտ համայնքի նախկին ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը, ով գտնում է, որ մեր համայնքներն իրենց ենթակառուցվածքներով, փոքր և մեծ խնդիրներով, դեռևս խոշորացմանը պատրաստ չէին, արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը:
Մ. Գրիգորյանը ՏԻՄ  ընտրության մասնակցայնության ցուցանիշնը դրական է համարում. «Եթե համեմատելու լինենք նախկին ընտրությունների հետ, ապա մարդիկ այս անգամ ավելի հետաքրքրված են»:

Այն հարցին, թե ինչու համայնքի նախկին ղեկավարներից թեկնածությունն առաջադրեց Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը, նա պատասխանում է. «Մեզանից մեկը պետք է առաջադրվեր, ու քանի որ առաջինը Տաթև համայնքի նախկին ղեկավարն էր, իսկ մենք բոլորս մի թիմ ենք՝ նույն կուսակցության ներկայացուցիչներ, առարկելն իմաստ չուներ: Ի վերջո, բնական է, որ ընտրվելու է մեկը: Այս ամենը գիտակցելով հանդերձ, ես իմ թե’ ընտրվելու, թե’ հետագայում աշխատելու հնարավորությունները ոչ մեկից ցածր չի գնահատում»:
 
Իսկ ընտրություններից հետո կշարունակի արդյոք աշխատել ՏԻՄ ոլորտում, թե` ոչ, Մարտիրոս Գրիգորյանը դեռ չի որոշել:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.