Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Վերջապես ցավազրկվեցի»,-ասաց թեկնածուն` քվեարկելուց հետո

by mediapoint
Փետրվար 14, 2016
0

DSC_0650Մարիամ Մաթևոսյան
Տաթև համայնքի ավագանու թեկանածու, Շինուհայր համայնքից ինքնառաջադրված Գեսիկ Մաթևոսյանը, չնայած ժամը 14-ից գտնվում էր թիվ 37/1 ընտրատեղամասում, այնուամենայնիվ, չէր շտապում ընտրական պարտքը կատարել: Փորձում էր հանձնաժողովի անդամների աշխատանքին միանալ, կողմնորոշում էր համագյուղացիներին, որպեսզի չշփոթեն համայնքի ղեկավարի և ավագանու  քվաթերթիկի գույները: Միայն հանձնաժողովի անդամներից մեկի շտապեցնելուց հետո մտավ քվեախցիկ. վստահված անձանցից մեկը կատակեց. «Չմոռանաս քո օգտին քվարկել»:

«Այ հիմա ցավազրկվեցի»,-քվեարկելուց հետո ասաց նա ու դուրս եկավ տեղամասից:

Շինուհայրում ընտրությունների մասնակցության բարձր ցուցանիշ է նկատվում: Թիվ 37/1 տեղամասում, ժամը 18:00-ի դրությամբ, 1763 ընտրողից ընտրության է մասնակցել 1020-ը:DSC_0654Խոսելով ընտրողների ակտիվության մասին` Սյունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը նշում է, որ ՏԻՄ ընտրություններում միշտ էլ ընտրողների ակտիվ մասնակցություն է նկատվում, հատկապես, եթե այն զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, քանի որ բոլորը պայաքրում են իրենց ձայների համար:

Ընտրապայքարը թեժ է և’ տեղամասի ներսում, և’ դրսում: Նկատվում են կուտակումներ: Ընտրողներից մեկը տեղամաս էր ներկայացել 2 անձնագրով ու պատրաստվում էր քվարկել նաև ուրիշի փոխարեն, բայց վստահված անձանցից մեկը «հուշեց», որ «բան դուրս չի գա»: Վերջինս նաև երբեմն օգնում էր հանձնաժողովի անդամներին՝ քվաթերթիկ էր բաժանում:

Շինուհայրցի Նարեկը, քվարկելուց հետո ներկա համագյուղացիներին ասաց, որ վերջին ընտրություններն են, որին մասնակցում է, որոշել է մեկնել արտագնա աշխատանքի: Զրույցն ընդհատեց ընկերը. «Հենց խոշորացվեց, ես էլ եմ խոխորցս վերցնելու ու հեռանալու գյուղից»:

Զոյա Օհանջանյանը ընտրության էր եկել առանց որևէ ակնկալիքի. «Ընդամենն իմ պարտականություն եմ կատարում, որևէ ակնկալիք չունեմ»:

Ընտրատեղամասում ամենաակտիվ դերում հանձնաժողովի քարտուղարն էր` Գարիկ Միրզաթունյանը, ով հրաժարվեց ասել, թե ովքեր են որպես վստահված անձինք գրանցվել. «Հո չեմ նստելու քեզ հատ-հատ ասեմ»:

Քիչ հետո սակայն, հանձնաժողովի քարտուղարը տևական ժամանակ գտնվում էր ընտրատաեղամասինց 200մետր հեռու` բանուկ ճանապարհին և մի քանի մեքենաների խցանումը շրջանցելով, նստեց մեքենան և հեռացավ ընտրատեղամասից:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.