Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Տաթևի համայնքի ավագանին վճռական է տրամադրված. «սլեպնի պան չի ինելու»

by mediapoint
Փետրվար 26, 2016
0

66011_bՍուսաննա Շահնազարյան
Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին  ավագանու կանոնակարգի ընդունմանը, Տաթև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու և համաձայնացնելու կարգին, ներկայացուցչությունների նստավայրի հասցեների ճշտմանը, «Տաթևի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության հաստատմանը:
Շնորհավորելով նորընտիր ավագանիներին, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն են ստանձնում ավագանիները, քանի որ ոչ միայն ծավալուն աշխատանք է սպասվում նրանց, այլև նախկին տարբեր համայնքներից առաջադրված ներկայացուցչական ավագանու ինստիտուտը դեռևս Հայաստանում առաջին անգամ է կիրառվում և արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել կազմակերպչական և կառավարման հմտությունների զարգացմանը: Այնուհետև ավագանիների քննարկմանը ներկայացվեց նրանց պարտականություններն ու իրավունքները կարգավորող կանոնակարգը, որի առթիվ ավագանիներից երկուսը դժգոհություն արտահայտեցին, թե փաստաթղթին նախապես ծանոթանալու հնարավորություն պետք է ունենային, որպեսզի կարողանային իրենց դիտարկումները ներկայացնել: Լսելով  համայնքի ղեկավարի մեկնաբանությանն այն մասին, որ անդրանիկ նիստը հրավիրվել է հրատապ, ավագանու անդամ Գեսիկ Մաթևոսյանը նշեց, որ  «ստեղ սլեպնի պան չի ինելու» / слепой Ս.Շ/: Նա առաջարկեց կանոնակարգում ամրագրել փակ գաղտնի քվեարկության անցկացման հնարավորությունները, երբ քվեարկությունը վերաբերում է դրույքաչափերի հաստատմանը, ինչը, սակայն, չպաշտպանեցին գործընկերները:

Ավագանու անդամ Սարգիս Հայրապետյանն անդրադարձավ կանոնակարգի այն դրույթին, որը վերաբերում էր ավագանիների անվստահությանը. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որ նիստերին երբեք չեն մասնակցում, քանիսի լիազորությունն են ցած դրել» :

Տաթև համայնքի կազմում գտնվող տարբեր բնակավայրեր ներկայացնող ավագանիներն իրենց մտահոգությունը հայտնեցին ավագանու նիստերի, տարբեր հանդիպումների, քննարկումների իրենց մասնակցության երթևեկության փոխհատուցման խնդրի մասին:

Քննարկում ծավալվեց նաև Տաթև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու հարցի շուրջ: Ավագանիների մի մասի կարծիքով այս լիազորությունը պետք է վերապահված լինի ավագանուն և ըստ նրանց, առաջարկություն պետք է ներկայացնել օրենսդրական փոփոխության համար, որպեսզի համայնքի լիազոր անձանց նշանակման գործում ավագանու ձայնը որոշիչ լինի:

Ավագանու նիստը որոշմամբ հաստատվեցին Տաթև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերի հասցեները` Հալիձոր, Տաթև, Սվարանց, Հարժիս, Խոտ, Տանձատափ  գյուղերում: Ի դեպ, այս առումով ըստ էության, բացառություն է արվել Տանձատափը, որը ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի, ունի 99 բնակիչ, մինչդեռ ՏԻՄ մասին օրենքում ԱԺ-ի 24.11.2015թ·-ին կատարած փոփոխությունների համաձայն՝ «բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ»:

Անդրադառնալով Տաթև համայնքի կազմում գտնվող բնակավայրերում ներկայացուցիչների թեկնածուների թեմային, համայնքի հեղավար Մուրադ Սիմոնյանը նշեց, որ պատրաստվում է բնակիչների հետ քննարկումներ կազմակերպել, սակայն ինքը նախապատվություն է տալիս նախկին համայնքների ղեկավարներին և որոշ առաջարկներ արդեն արել է: Այս փաստը հաստատեցին նաև վերջիններս, ովքեր, բացի նախկին Շինուհայր համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանից, մասնակցում էին ավագանու նիստին:

Ի դեպ, նրանցից` Մարատ Գերասիմյանին, ով նախկինում Հալիձորի գյուղապետն էր, առաջարկվել է Տաթև համայնքի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մեկ այլ նախկին գյուղապետի, ով չցանկացավ նշել իր անունը` համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Վերջինս, սակայն հրաժարվել  է, պատճառաբանելով, թե «Շինուհայր կենտրոնով համայնքում այդ պաշտոնը նախընտրելի է, որ տեղացի ստանձնի» :

Ինքը` Տաթևի համայնքի ղեկավարը նշեց, թե կադրերի նշանակման առումով դեռևս վերջնական որոշումներ չկան և հիմնական գործընթացը`  աշխատակազմի ձևավորումը, ներկայացուցչությունների ստեղծումը կմեկնարկի ապրիլի 1-ից: Հենց այդ ժամանակահատվածում էլ կհստակեցվի  փետրվարի 14-ին կայացած ՏԻՄ ընտրություններով ձևավորված Տաթև համայնքի բյուջեն:  

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆիանանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանի խոսքով այն կձևավորվի  համայնքի կազմում գտնվող նախկին համայնքերի 2016թ բյուջեի ապրիլի 1-ի դրությամբ մնացորդային գումարներից. «Բնականաբար, դժվար կլինի այս տարի: Դեռևս վերջնականապես հստակ չէ, թե որքան կկազմի այդ գումարը, քանի որ դա կախված է նաև նրանից, թե մեկ ամսվա ընթացքում նախկին համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման առումով ինչ ցուցանիշներ կգրանցվեն, ինչպես նաև ինչպիսի հաստիքներ կկրճատվեն կամ գուցե ավելանան», -ասաց նա

Ակնկալվում է, որ Տաթևի համայնքի ֆինանսական ռեսուրսների ավելացման գործում կարևոր  դերակատարություն կունենան դոնորների ներդրումները, մասնավորապես, ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից արդեն իսկ առաջարկություն է եղել ներդրումային ծրագրի մասնակցելու համար հայտ ներկայացնել: Այս հարցի հետ կապված, ավագանու նիստի որոշմամբ ստեղծվեց նախաձեռնող խումբ:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.