Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ուսուցիչը տեղյակ չէր, որ ինքը երթևեկության փոխհատուցում է ստանում

by mediapoint
Մարտ 17, 2016
0

Ագարակի միջնակարգ դպրոց (2)Մարիամ Մաթևոսյան
ՀՀ կառավարության կողմից «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» հոդվածով հանրակրթական դպրոցների մանկավարժների համար նախատեսված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար տրամադրված 67 մլն 343 հազար դրամից առյուծի բաժինը հատկացվում է Սյունիքի մարզպետարանին՝ 25 մլն 800 հազար 500 դրամ: Դրանք ուղղվում են 500-ից ավելի ուսուցիչների և աշակերտների համար, ովքեր բնակվում, բայց աշխատում կամ սովորում են այլ բնակավայրերում:

Նախորդ հրապարակումներում, անդրադարձել ենք Սիսիանի և Գորիսի գյուղական համայնքների դպրոցների երթևեկող ուսուցիչների ուղեվարձի փոխհատուցման խնդիրներին՝ նշելով, որ փոխհատուցումը հիմնականում կատարվում է մասնակի, չկան հստակ մեխանիզմներ, չափորոշիչներ, որոնց համաձայն կատարվում է ֆինանսավորումը: Պատկերը նույնն է նաև Մեղրու տարածաշրջանի դպրոցներում:Մեղրու տարածաշրջանի 13 գյուղական համայնքների դպրոցներից երթևեկող ուսուցիչներ են աշխատում Շվանիձորում, Կարճևանում, Նռնաձորում, Ալվանքում, ընթացիկ ուսումնական տարվանից սկսած` նաև Լիճքի դպրոցում:

Մեղրիից 25 կմ հեռավորության վրա գտնվող Լիճքի միջնակարգ դպրոցում սովորում է 5 աշակերտ: Դասավանդող 7 ուսուցիչներից տեղացի չէ միայն  կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Անի Հովսեփյանը: Դպրոցի տնօրեն Էսման Պողոսյանի խոսքով՝ առաջին տարին է, որ երթևեկող ուսուցիչ ունեն, և նրա համար յուրաքանչյուր ամիս մարզպետարանի կողմից հատկացվում է 6700 դրամ: Փոխհատուցումը  կատարվում  է 1կմ-ը 12 դրամ հաշվարկով:

«Աշխատում եմ նաև Ալվանքի դպրոցում, բայց ավելի դժվար է Լիճքի դպրոց հասնելը: Ամսական նախատեսված 6700 դրամը բավականացնում է միայն 2 օր հաճախելու համար: Ստիպված աշխատանքի եմ գնում ամուսնուս անձնական մեքենայով, ով ստիպված է սպասել մինչև դասերի ավարտը»,-նշում է Ա. Հովսեփյանը:

Շվանիձորի միջնակարգ դպրոցի 17 ուսուցիչներից երթևեկում են 3-ը, ովքեր ապրում են Ագարակում: Լիա Ալեքսանյանը նշում է, որ ամսական  հաշվարկով յուրաքանչյուրը ծախսում է 40 հազար դրամ, սակայն փոխհատուցվում են 25%-ի չափով: Երթևեկում են տաքսիներով: Ուղեկցող վարորդն ուսուցիչներին չի սպասում, հետ է վերադառնում Ագարակ ու դասերի ավարտից հետո, կրկին 23 կմ հեռավորություն անցնելով, հասնում Շվանիձոր:  «Այսինքն, ծախսը կրկնակի է դառնում, իսկ որպես ճանապարհածախսի փոխհատուցում, ստանում ենք օրական 500 դրամ՝ ծախսելով 2000-ը»,-ասում է Շվանիձորի դպրոցի ուսուցչուհի Աննա Հովհաննիսյանը:

Մեղրու տարածաշրջանում ամենամեծ թվով երթևեկող ուսուցիչներ աշխատում են Կարճևանի միջնակարգ դպրոցում` 14 ուսուցիչներից երթևեկում է 6-ը: Ուսուցիչները նշում են, որ չնայած երթևեկելու հետ կապված դժվարությունների չեն հանդիպում, բայց ուղեվարձի փոխհատուցումն ամբողջությամբ չեն ստանում:

«Շաբաթական 5 օր աշխատում եմ` ամսական ծախսելով 5-6 հազար դրամ, փոխհատուցվում՝ նշվածից հազար դրամ պակաս չափով»,-ասում է Մարիետա Գևորգյանն ու հավելում, որ մյուս համայնքների համեմատ իրենց մոտ փոխհատուցումը քիչ թե շատ կանոնակարգված է:

ԿարճևանԿարճևանի հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Արմեն Ղուկասյանը, հինգ տարվա ընթացքում, ենթադրելով, որ վարչական աշխատող է, երթևեկության փոխհատուցում չի ստացել:

«Թյուրիմացություն է եղել,  ես ինքս գիտեի, որ վարչական աշխատող եմ, ձեր օգնությամբ պարզելուց հետո, դիմեցի տնօրենին, պարզվում է, որ այս ընթացքում ուղեվարձի փոխհատուցում ստացել եմ, ուղղակի քանի որ աշխատավարձիս հետ միասին են փոխանցել բանկային քարտիս, չգիտեի, որ փոխհատուցում ստացել եմ»,-հավելում է Ա. Ղուկասյանը:   

Նա համատեղելիությամբ աշխատում է նաև Ագարակի միջնակարգ դպրոցում: Կարճևանի դպրոց այցելում է շաբաթական 2 օր: Այնուհանդերձ, խնդրի լուծման համար առաջարկում է, որպեսզի  ուսուցիչներին տեղափոխող  ավտոբուս տրամադրվի և այդ նպատակի համար նախատեսված փոխհատուցման գումարները՝ որպես աշխատավարձ, վճարվի երթուղին սպասարկող վարորդին: Նրա խոսքով՝ միայն այդ դեպքում ուսուցիչների երթևեկության փոխհատուցմանն ուղղված միջոցներն արդյունավետ կդառնան:

Կարճևանի ուսուցիչների համար մեկ օրվա ուղեվարձը հաշվարկվում է օրական 180 դրամով՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի չափով: Սակայն նշված գումարը չի բավականացնում ո’չ հանրային տրանսպորտից, ո’չ տաքսի ծառայությունից օգտվելու համար:

Կարճևանի հիմնական դպրոցն ունի նաև երթևեկող 3 աշակերտ, ովքեր սովորում են Ագարակի միջնակարգ դպրոցում և ամսական ստանում են 3500 դրամ փոխհատուցում: Տաքսի ծառայության ուղևորափոխադրումն այնպես է կազմակերպված, որ առավոտյան ուսուցիչներին Ագարակից Կարճևան տեղափոխող մեքենան հետդարձին իր հետ է վերցնում նաև տեղի դպրոցի աշակերտներին:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.