Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Ընտրություններն իրենց հունով կգնան, բայց մենք պիտի մեր հողը պահենք»

by mediapoint
Ապրիլ 17, 2016
0

2Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի  մարզի Խնձորեսկ համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Ժամը 15:00-ի դրությամբ 1470  ընտրողներից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 300-ը: Համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը և համայնքի ղեկավարի օգնական Էդիկ Մինասյանը:

Ընտրողների պասիվությունը թիվ 37/1 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արծրուն Միրզաթունյանը, ով հիմնականում ելումուտ էր անում տեղամսում, բացատրում է «հետպատերազմական իրավիճակով»:

Ընտրությունների մասին անտարբերությամբ են խոսում նաև տեղամասի մոտ խմբված մարդիկ, ասելով, թե իրենց ակնկալիքները այս ընտրություններից, մեկն է` «մեր երկրին խաղաղություն լինի, ուրիշ ակնկալիք չունենք»:collageՍերյոժա Հայրապետյանը, ով  17 տարի է, ինչ համայնքի ղեկավարն է, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում: Այժմ էլ, ըստ նրա իր մտահոգությունը կապված է ոչ թե ընտրությունների արդյունքի, այլ` սահմանի իրավիճակի հետ: Ասում է, որ դեռ չի քվեարկել, քանի որ կազմակերպչական աշխատանքներ է կատարում. կամավորներ պետք է ուղարկի դիրքեր: Նրա խոսքով՝ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, համայնքում քարոզչություն չի իրականացվել:

«Լարված եմ, ճիշտ է, բայց ոչ թե ընտրության պատճառով, այլ այն վիճակից, որ պահպանվում է մեր ռազմաճակատում, քանի որ Խնձորեսկից շատ երիտասարդներ այս պահին դիրքերում են»,- նշում է Ս. Հայրապետյանը:

«Իրավիճակը, որ սենց ա, էլ կարևոր չի, թե ով կընտրվի համայնքի ղեկավար. կարևորը մեր երկրի անվտանգություն ա»,- ասում է մյուս թեկնածուն:  

3Ընտրատեղամասից մի քիչ այն կողմ մի խումբ մարդիկ էին հավաքված. առաջին հայացքից թվում էր, թե թեկնածուներին սատարողներն են, սակայն հետո պարզվեց, որ խնձորեսկցի կամավորներն են, ովքեր հիմնականում  նախկին ազատամարտիկներ են ու պատրաստվում են գնալ առաջնագիծ՝ փոխարինելու իրենց համագյուղացիներին:

Artur ev TigranԿամավորների մեջ էր նաև Երևանից ժամանած Յոլչյան Տիգրանը , ով 1996-98 թթ.-ին ծառայել է Խնձորեսկի զորամասում: «Դիմել էի Երևանի վայնկոմիմատին, որ ինձ էլ ուղարկեն դիրքեր, սակայն հույս չտվեցին, որ շուտ կստացվի իմ գնալը, ես էլ չդիմացա, եկա Գորիսի վայենկոմին դիմեցի»,- ասում է Տիգրանը:

«Ինչ էլ ուզում ա լինի, հաստատ մենք հաղթող ենք». այսպիսի տրամադրվածությամբ են մեր կամավորները պատրաստվում գնալ առաջնագիծ:

Նախկին ազատամարտիկ Խնձորեսկի ջոկատից Արթուր Քյարունցի խոսքով «ընտրություններն իրենց հունով կգնան»,- մտածում է, որ գործող համայնքի ղեկավարը կընտրվի, կշարունակի իր գործը, «բայց  մենք պիտի մեր հողը պահենք: Մենք մեր ջահելների կողքին պիտի լինենք, մենք էլի կյանք տեսած ենք»: 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.