Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Խնամատար ընտանիքների թիմը մեր պետությունում չի ավելանում

by mediapoint
Հունիս 17, 2016
0

13453190_848130155293283_1819257182_oՇուշան Օհանյան
Խնամատարությունը որևէ պատճառով խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի հանդեպ խնամք և դաստիարակություն ստանձնելու ընտանեկան ձև է՝ մինչև երեխայի չափահաս դառնալը:
 
Սա սահմանումն է, իսկ  թե ինչ է իրականում խնամատար ընտանիքը, որ ընտանքիները կարող են դառնալ խնամատար, ինչպես է մեր երկրում կարգավորվում պետություն-խնամատար ընտանիք-երեխա հարաբերությունները, այս հարցերի շուրջ Գորիսի քաղաքապետարանում կազմակերպվել էր քննարկում:

«Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել էր քննարկումը, ֆինանասավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, համաֆինանսավորովում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Ըստ ծրագրի պատասխանատուների, այսօր երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ներառյալ հատուկ դպրոցները, ապրում է մոտ 3500 երեխա:
Այս իրավիճակի ստեղծման պատճառները տարբեր են՝ սոցիալական պաշտպանության թույլ համակարգ, համայնքային ծառայությունների ոչ բավարար թիվ, վերահսկման մեխանիզմների պակաս:

Չնայած կառավարության և միջազգային, տեղական կազմակերպությունների ջանքերին, խնամատար ընտանիքների թիվը մեր հանրապետությունում չի ավելանում. այսօր ՀՀ-ում կա 18 խնամատար ընտանիք:
Խնամատարության վերաբերյալ հիմնական իրավական կարգավորումները մեր պետությունում տեղ են գտել ՀՀ Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 9-15 արձանագրային որոշման մեջ:

«Խոցելի երեխաների սոցիալական ներառում» (2014-2019թթ.) ծրագրի նախնական թիրախային մարզերն են Լոռին, Սյունիքը և Երևանը. նախատեսվում է 80 երեխաների, այդ թվում 10-ը՝ հաշմանդամություն ունեցող, տեղավորել խնամատար ընտանիքներում և 20 երեխաների՝ կարճաժամկետ (մինչև 1 տարի) խնամատար ընտանիքներում:

Ծրագրի իրականացման գործընկերներն են «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։

Լուսանկարը՝ Արևիկ Աբելյանի

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Սեպտեմբեր 17, 2026
    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 17, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.