Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հրաժեշտ մանկապարտեզին՝ 85-րդ անգամ

by mediapoint
Հունիս 29, 2016
0

ՄանկապարտեզԱնահիտ Բաղդասարյան
Այս տարի լրացավ Գորիսի Վ. Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարանի 85 և անվանակոչման հնգամյակը: Հոբելյանական տարվա առթիվ հունիսի 28-ին ՆՈՒՀ-ի բակում տոնական տրամադրություն էր տիրում: Այս տարվա 70 շրջանավարտ սաներ իրենց երգով ու  պարով, ասմունքով ու բեմադրություններով շնորհավորեցին բոլորին ու հրաժեշտ տվեցին նախակրթարանին:  

Միջոցառման ժամանակ առաջին անգամ հնչեց նախակրթարանի հիմնը, որի բառերը գրվել է նախկին սան Հրայր Լալայանի կողմից, իսկ երաժշտության հեղինակը Սասուն Պասկևիչյանն է:

Նախակրթարանի սաներին և աշխատակազմին իրենց շնորհավորանքները հղեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, բարձրաստիճան սպաներ, նախակրթարանի նախկին սաները:1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանի և Գորիսի համայնքի ղեկավար Վ. Ադունցի կողմից պատվոգրեր հանձնվեցին ՆՈՒՀ-ի տնօրեն Ս. Ադունցին:

Ս. Ադունցը, ում համար այս տարին ևս հոբելյանական է, լրացել է նրա ղեկավարման քառորդ դարը, բարեմաղթանքի խոսքեր ասաց սաների հասցեին, նշելով, որ տարիների ընթացքում նախակրթարանն ավարտել են հարյուրավոր սաներ, ովքեր այժմ տարբեր ոլորտներում բազմաթիվ հաջողությունների են հասել:

Նա նաև կատարած աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց միջոցառման կազմակերպիչներին` դաստիարակներ Ասպրամ Մկրտչյանին, Հերմինե Մալինցյանին   և երաժիշտ Մերի Տոռոզյանին:

[nggallery id=64]

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Նոյեմբեր 20, 2026
    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.