Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ամռանը Շինուհայրում ջրի խնդիրը սրվում է

by mediapoint
Օգոստոս 17, 2016
0

DSC_2179Անահիտ Բաղդասարյան
Ամռան ամիսներին շինուհայրցիների համար խմելու ջուր չունենալը դառնում է հրատապ լուծում պահանջող խնդիր, քանի որ ջրամատակարարման գրաֆիկով օրվա մեջ յուրաքանչյուր թաղամասի 2 ժամ է նախատեսվում, սակայն բնակիչների կարծիքով գրաֆիկը հաճախ է խախտվում:

«Ապրում եմ բազմաբնակարան շենքի 3-րդ հարկում, որտեղ, ըստ նախատեսվածի,  պետք է օրվա մեջ առավոտյան երկու ժամ ջուր ունենանք, սակայն էդ ջուրը մինչև  հասնում ա  մեր բնակարան, կես ժամից էլի անջատում են:  Տված ժամանակ էլ այնքան բարակ ա, որ այդ ընթացքում հասցնում ես հազիվ  մի 2 դույլ լցնել»,- ասում է Էրիկ Գրիգորյանը:  Նա նշում է, որ այս հարցով գրավոր տեղական իշխանություններին չի դիմել, խնդրի մասին բարձրաձայնել է իր ֆեյսբուքյան էջում, նաև հեռախոսազրույց է ունեցել Տաթև համայնքի աշխատակազմի ղեկավար Մարատ Գերասիմյանի հետ, վերջինս խոստացել է հարցը քննարկել, սակայն դեռևս որևէ դրական տեղաշարժ չկա: 

«Եթե այսպես մի քանի օր էլ շարունակվեց պաշտոնապես կդիմեմ համայնքապետարանին, խնդրին լուծում չտալու դեպքում պատրաստ եմ հարցը քննարկել համագյուղացիներիս հետ ու դիմել ավելի կոշտ միջոցների. ընդհուպ մինչև ճանապարհ փակելը»,- ավելացնում է Էրիկը:

Շաբաթը մեկ անգամ յուրաքանչյուր թաղամասի ջուր հատկացվում է ամբողջ գիշեր,  որին հաջորդող ամբողջ օրն այդ թաղամասն  այլևս ջուր չի ստանում:DSC_2166

Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Հովսեփյանը պատճառաբանում է, որ Շինուհայր բնակավայրում ջրի խնդիր է առաջանում այն պատճառով, որ ամռան ամիսներին բնակիչները այգիներն են ջրում, քանի որ շուրջ 20  տարի է, այգիները չեն  ոռոգվում, և հույսները միայն անձրևաջրերն են. «Շինուհայրի  տների մեծ մասում «լևի» ջուր ունեն, որով այգիներն են ջրում, և այդ պատճառով է նաև, որ ամռանը ջրի խնդիրը սրվում է»: Մեկ այլ բնակչի`Արյուսակ Հայրապետյանի խոսքով, իրենց այգին ջրում են լվացքի կեղտաջրերով:

Համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով, կանոնավոր ջուր չունենալու  պատճառներից մեկը վնասված ջրամատակարարման խողովակներն են: «Գրեթե ամեն օր վթար ենք ունենում. խողովակներն այլևս չեն դիմանում ջրի բարձր ճնշմանը» և չնայած մյուս համայնքների նման Տաթևում ավագանու որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող խմելու ջրի և կոյուղու ներքին ցանցը անհատույց  հանձնվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, սակայն  դեռ  համայնքը շարունակում է վերահսկել ու վերացնել վթարները:

Շինուհայր գյուղի ջրագիծը կառուցվել է 1970-ական թթ-ին և մոտ 11կմ խողովակից   միայն նախորդ տարի փոխվել է ընդամենը 1 կմ-ը:   Դա էլ, այն բանից հետո, երբ 2-րդ փողոցի բնակչությունը հավաքվել էր գյուղապետարանում ու պահանջել լուծել իրենց թաղամասի ջրի խնդիրը:

Արյուսակ

«Ռուսաստանից գազ են բերում էստեղ,  մենք կանոնավոր օգտագործում ենք, բայց մի ցանցը չեն կարողանում վերանորոգեն, որ մարդիկ նորմալ ջուր ունենան: Ու տարիներ շարունակ ժողովուրդը լռում ա, իրանք էլ ոչինչ չեն ձեռնարկում»,- ավելացնում է Արյուսակ Հայրապետյանը:

«Հայջրմուղկոյուղի» Գորիսի տեղամասի շահագործման և աշխատանքների ծառայության պետ Անդրանիկ Բաղդասարյանի խոսքով, նախատեսվում է առաջնահերթ վերանորոգել Շինուհայրի ներքին ցանցն ու կառուցել օրվա կարգավորիչ ջրամբարը.ներկայումս նախագծի մշակման փուլն է:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ինչպե՞ս են կանայք այսօր խնամում իրենց

    Ինչպե՞ս են կանայք այսօր խնամում իրենց

    Օգոստոս 26, 2026
    Սեպտեմբերի 1-ը սարերի հետևում չէ

    Սեպտեմբերի 1-ը սարերի հետևում չէ

    Օգոստոս 20, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.