Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Համայնքի ղեկավարի ընտրություններ՝ Սյունիքում

by mediapoint
Օգոստոս 22, 2016
0

70166_bՍուսաննա Շահնազարյան
Սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Տեղ, Մեղրի, Գորայք, Քաջարան համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Մեղրիի տարածաշրջանի համայնքների միավորման արդյունքում ձևավորվող Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է Ագարակ համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, ինքնաառաջադրվել` նրա տեղակալ Արմեն Սամվելյանը:

Խոզնավար, Խնածախ, Արավուս, Կորնիձոր,Քարաշեն, Վաղատուր նախկին համայնքները ներառող Տեղ համայնքի ղեկավարի ընտրություններում կպայքարեն Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղբաժնի պետ Ներսես Շադունցը և նախկին Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը:Գորայք համայնքի ղեկավարի համար առաջադրվել են Գորայքի նախկին գյուղապետ, անկուսակցական Առուստամ Առուստամյանը և նախկին Սառնակունք համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մանուչար Մկրտչյանը: Սառնակունքը մեկն է այն համայնքներից` Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, որոնց միավորմամբ կձևավորվի Գորայք համայնքը:

Բացի խոշորացված համայնքներից, սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան նաև Քաջարան քաղաքում, որտեղ համայնքի ղեկավարի համար իրենց թեկնածությունն են առաջադրել քաղաքապետարանի իրավաբան Մանվել Փարամազյանը և ԶՊՄԿ ՓԲԸ–ի մեխանիկ Սպարտակ Սողոմոնյանը:

Քաջարանի գործող քաղաքապետ Վարդան Գևորգյանը առաջիկա ընտրություններում չառաջադրվելու իր որոշման մասին սոցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերընտրվելու ցանկություն չունի:

«Հետքի» հետ ունեցած հետախոսազրույցում համայնքի ղեկավարը նշեց, որ տարբեր ժամանակներում ինքը բազմաթիվ առաջարկներ է ստացել այլ պաշտոններ ստանձնելու համար և կշարունակի մնալ Քաջարանում: Նա նաև հավելեց, որ դեռևս չի որոշել, թե առաջադրված թեկնածուներից ում է պաշտպանելու, քանի որ, իր կարծիքով, նրանցից մեկը հնարավոր է՝ թողնի ընտրապայքարը:

Առաջադրված թեկնածուներից երեքն անկուսակցական են, հինգը` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:

hetq.am

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.