Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր». ՀԿ Կառավարման 5-րդ դպրոց՝ Գորիսում

by mediapoint
Սեպտեմբեր 13, 2016
0

Рисунок1Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Գորիսի մամուլի ակումբը (ԳՄԱ)  «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին(ՔՀԿ) հրավիրում են մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-5-ը, Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ում:

ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը և խրախուսվելու է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։

Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.

– Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
– Դոնորի հետ հարաբերություններ/ կուլտիվացիա
– Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
– Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ

Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք  ստանում  ծանոթանալ ՔՀԿ-ների կազմակերպական զարգացմանն աջակցող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։

Դասընթացը կվարեն ԵՀՀ փորձագետները։ Դասընթացի լեզուն հայերեն է, սակայն կարևոր է մասնակիցների կողմից աշխատանքային մակարդակի անգլերեն լեզվի իմացությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Մեկ կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ. ցանկալի է կազմակերպության ղեկավարը։

Մանսակցության համար անհրաժեշտ է ուղարկել կից ներկայացված ՀԿ անձնագիրը մինչև ս.թ. սեպտեմբերի 25–ը,  csodepo-applications@epfound.am էլ. հասցեով ՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ — Ձեր կազմակերպության անունը» ։

Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ՝ մինչև 20 կլինի։ Նախապատվությունը կտրվի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող ՔՀԿ-ներին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել` ԵՀՀ-ից Լիլիթ Արզոյանին` հեռ. (+374) 93-25-15-91, էլ.փոստ՝ larzoyan@epfound.am կամ ԳՄԱ-ից Շուշան Օհանյանին՝ հեռ. (+374) 94-54-12-61, էլ.փոստ՝ shushan.ohanyan@gmail.com:

ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ–ի (ՄՆԿ),  Գորիսի մամուլի ակումբ ՀԿ–ի (ԳՄԱ), Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ–ի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ–ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014թվականին և իրականացվելու է մինչև 2019 թվականը:

Նword-icons-free-icons-in-office-2013-hd-icon-search-engine-sL4DlB-clipartերբեռնել մասնակցության հայտը 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.