Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

198 մլն 467 հազար դրամ դրամաշնորհ՝ Տաթև համայնքին

by mediapoint
Սեպտեմբեր 16, 2016
0

DSC_1772Շուշան Օհանյան
Տաթև համայնքի Շինուհայր կենտրոնում այսօր տեղի ունեցած հանդիպման նպատակն էր  համայնքին ներկայացնել «Տաթև համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության և գյուղտեխնիկայի վերազինում» ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 198 մլն 467 հազար դրամ, որի մոտ 192 մլն դրամը տրամադրում է ԱՄՆ ՄԶԳ-ը ՝ դրամաշնորհի տեսքով, մնացածը կլինի համաներդրում՝ համայնքի կողմից:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Տաթև համայնքի բոլոր բնակավայրերից: Նախաձեռնող խումբն ամբողջ համայնքում իրականացրել է հիմնախնդիրների ուսումնասիրություն, քարտեզագրում, վերլուծություն և դրա հիման վրա հայտ ներկայացրել ծրագիրն իրականացնող կազմակերպությանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Վերջինիս ներկայացուցիչ  Տաթև Եղիազարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունը, ասելով, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում: Այս տարիների ընթացքում  իրականացվել է 900-ից ավելի ծրագիր, որոնք հիմնականում ուղղված էին սոցիալական ենթակառուցվածքների վերանորոգմանը, կառուցմանը: Ընթացիկ ծրագրերի գործընկերները պիլոտային ծրագրով խոշորացված 14 համայնքներն են:

DSC_1776 Տաթև համայնքի աշխատակազմի ղեկավար Մարատ Գերասիմյանը շեշտեց, որ միջազգային մի շարք կազմակերպություններ, որպես ՀՀ վարչատարածքային բարեփոխումների պիլոտային փուլում ձևավորված համայնք, հետաքրքրված են Տաթևով, և արդեն կան ներդրումների կոնկրետ հասցեներ:

DSC_1791«Տաթև համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության և գյուղտեխնիկայի վերազինում» ծրագրով նախատեսվում է համայնքի ներհամայնքային ճանապարհները սպասարկելու նպատակով ձեռք բերել 3 միավոր տեխինկա /90 մլն 640 հազար դրամ/, կանոնավոր աղբահանություն իրականացնելու նպատակով ձեռք բերել մեկ աղբատար ավտոմեքենա և 170 հատ աղբաման  /30 մլն 750 հազար դրամ/, 2 հատ հացահատիկ հնձող կոմբայն /64 մլն դրամ/, ստեղծել ՀՈԱԿ, որին կից կկառուցվի ավտոկայանատեղի Շինուհայր բնակավայրում /13 մլն 77 հաար դրամ/:

Ծրագրի ներկայացումից հետո բնակիչները հնարավորություն ունեցան ծրագրի հետ կապված հարցեր հնչեցնել, տեղեկանալ նախագծի իրականացման հետ կապված գործողություններին:

DSC_1796

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.