Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիս համայնքի ղեկավարի թեկնածուն կարևորում է խոշորացված համայնքում հաղորդակցության միջոցների ստեղծումը

by mediapoint
Սեպտեմբեր 17, 2016
0

kjoresՍուսաննա Շահնազարյան
Մոտ 32 հազար բնակչություն ունեցող Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Գորիս բնակավայրերից  սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո կձևավորվի  Գորիս համայնք, որի ընդհանուր բյուջեն կես միլիարդ դրամից քիչ ավելի է: Համայնքի վարչական կենտրոնի և  ամենահեռու գտնվող բնակավայրի`  Բարձրավանի միջև հեռավորությունը կազմում է  33 կմ: Համայնքը կունենա մոտ 26 հազար հա գյուղատնտեսական հող:Ընդհանուր առմամբ, չնայած խոշորացվող  համայնքների ընդհանուր բյուջեն կազմում է Գորիս քաղաքի բյուջեի ընդամենը 25 տոկոսը, այնումենայնիվ, համայնքի ղեկավարի թեկնածու Վաչագան Ադունցի խոսքով  այդ փաստը չի նշանակում, որ ներդրումների առույծի բաժինը հենց Գորիս քաղաքին է հատկացվելու և առավել կարևորվելու են քաղաքի խնդիրները: «Համայնքում միավորված գրեթե գյուղական բոլոր բնակավայրերի զարգացման ուղին կապված է գյուղատնտեսության հետ և այդ առումով իմ ընտրվելու դեպքում առաջին քայլը, որ պիտի ձեռնարկեմ, կապված է նախկին համայնքների համար գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մշակման հետ»,-ասում է Վաչագան Ադունցը:  

Նրա խոսքով քարոզչության ընթացքում հանդիպելով ընտրողների հետ, արդեն իսկ քարտեզագրվել են հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնց լուծման համար, սակայն, ըստ թեկնածուի, մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Վաչագան Ադունցը համոզված է, որ համայնքների խոշորացման գործընթացն իսկապես բարեփոխումներ է բերելու համայնքի բնակիչների կյանքում, բայց վստահ չէ, որ վերջիններս հոգեբանական առումով պատրաստ էին և այդ առումով որոշակի շտապողականություն է նկատում:

Այն փաստը, որ ինքը մրցակից չունի, Վաչագան Ադունցը նշում է, որ իրեն չի ուրախացնում,  որ բացի այլ թեկնածուներից, նախկին գյուղապետերից յուրաքանչյուրը ևս կարող էր առաջադրվել, իսկ թե ինչու էր ինքնաառաջադրվել հենց Որոտանի համայնքի ղեկավարը, որի հնարավորությունները ընտրվելու համար մյուսների համեմատ ավելի փոքր էր, նա չի մեկնաբանում: Նշում է միայն, որ նախկինում աշխատելով հանրային սպասարկման  տարբեր ոլորտներում, հնարավորություն է ունեցել անմիջական շփումներ ունենալ գյուղական համայնքների բնակիչների հետ, ծանոթ է հանրության կարիքներին:

Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածուն խոշորացված համայնքի խնդիրների մեջ  առանձնացնում է նաև հաղորդակցության ապահովումը թե` միջհամայնքային տրանսպորտի և թե տեղեկատվության փոխանակման առումով, քանի որ մինչև այժմ  Գորիս քաղաքում հայտարարված տրանսպորտային ծառայության համար հայտարարված մրցույթների մի մասը չի կայանում` դիմող չլինելու պատճառով:

Անդրադառնալով այն խնդրին, որ 2013 թվականի հունիսի 19-ին ընդունված ,,Տեղական ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,, ՀՀ օրենքով համայնքների ղեկավարներին փոխանցված պարտադիր լիազորությունների մեջ  նոր ուղությունը վերաբերում է բնակիչների մասնակցությանը համայնքի կառավարմանը, ըստ որի համայնքի բնակիչների համար պետք է ստեղծվեն բավարար պայմաններ` իրազեկ լինելու ՏԻՄ գործունեության մասին, համայնքի ղեկավարի թեկնածուն նշում է, որ այս հարցը ևս խոցելի է Գորիսում: Նրա կարծիքով ամենաարդյունավետ միջոցը տեղական հեռուստատեսությունը կարող էր լինել, որը կարող էր սփռվել համայնքի մաս կազմող բոլոր բնակավայրերում, ինչպես նաև համայնքային այլ լրատվամիջոցը, որոնց հիմնադրումը, սակայն, թե մեծ ներդրումների և թե ազատ եթերի տրամադրման հետ է կապված:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.