Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Հունվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ԴեկտեմբերՓետրվար »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ԴեկտեմբերՓետրվար »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի համայնքի ղեկավարը կարեւորում է խոշորացված համայնքում հաղորդակցության միջոցների ստեղծումը

by mediapoint
Սեպտեմբեր 20, 2016
0

70964_b (1)Սուսաննա Շահնազարյան
Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Գորիս բնակավայրերից ձեւավորվել է Գորիս համայնքը, որի ընդհանուր բյուջեն կես միլիարդ դրամից քիչ ավելի է: Մոտ 32 հազար բնակչություն ունեցող համայնքի վարչական կենտրոնի եւ ամենահեռու գտնվող բնակավայրի` Բարձրավանի միջեւ հեռավորությունը կազմում է 33 կմ: Համայնքն ունի մոտ 26 հազար հա գյուղատնտեսական հող:

Վաչագան Ադունցի խոսքով` չնայած Գորիս համայնքում սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության մասնակիցների թիվը ցածր է եղել, այնուամենայնիվ, ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում (նա մրցակից չուներ-խմբգ.):

Ավագանու անդամներ են ընտրվել  Գորիս քաղաքից` ինը, Խնձորեսկից` 2, Վերիշեն,  Քարահունջ, Հարթաշեն, Շուռնուխ համայնքներից մեկական հոգի:IMG_0412Ընդհանուր առմամբ, չնայած Գորիս համայնքում ընդգրկված բոլոր գյուղական համայնքների բյուջեները միասին կազմում է Գորիս քաղաքի բյուջեի ընդամենը 25%-ը, այնումենայնիվ, համայնքի նորընտիր ղեկավար Վաչագան Ադունցի խոսքով` այդ փաստը չի նշանակում, որ ներդրումների առույծի բաժինը հենց Գորիս քաղաքին է հատկացվելու: «Համայնքում միավորված գրեթե բոլոր գյուղական բնակավայրերի զարգացման ուղին կապված է գյուղատնտեսության հետ եւ այդ առումով առաջին քայլը, որ պիտի ձեռնարկեմ, կապված է նախկին համայնքների համար գյուղատնտեսության զարգացման ծրագրեր մշակելու հետ»,- ասում է Վաչագան Ադունցը:  

Նրա խոսքով` քարոզչության ընթացքում հանդիպելով ընտրողների հետ, արդեն իսկ քարտեզագրվել են հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնց լուծման համար, սակայն, ըստ համայնքի ղեկավարի, մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Վաչագան Ադունցը համոզված է, որ համայնքների խոշորացման գործընթացն, իսկապես, բարեփոխելու է համայնքի բնակիչների կյանքը, բայց վստահ չէ, որ վերջիններս հոգեբանորեն պատրաստ էին եւ այդ առումով որոշակի շտապողականություն է դրսեւորվել:

Գորիս համայնքի ղեկավարը խոշորացված համայնքի խնդիրների մեջ առանձնացնում է նաեւ հաղորդակցության ապահովումը թե` միջհամայնքային տրանսպորտի եւ թե տեղեկատվության փոխանակման առումով, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքի կառավարմանը բնակիչների մասնակցությունն ապահովելու համար պետք է ստեղծվեն բավարար պայմաններ: Համայնքի ղեկավարը  նշում է, որ այս հարցը եւս խոցելի է Գորիսում: Վաչագան Ադունցի կարծիքով` ՏԻՄ գործունեության մասին իրազեկելու ամենաարդյունավետ միջոցը տեղական հեռուստատեսությունը կարող էր լինել, որի կարող էր սփռվել համայնքի մաս կազմող բոլոր բնակավայրերում, որոնց հիմնադրումը, սակայն, թե մեծ ներդրումների եւ թե ազատ կապուղու տրամադրման հետ է կապված:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Հաստատվել է ԼՂ-ից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը
    Իրազեկում

    Հաստատվել է ԼՂ-ից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը

    Դեկտեմբեր 25, 2025
    Փորձագետի ներգրավման հայտարարություն
    Հայտարարություններ

    Փորձագետի ներգրավման հայտարարություն

    Դեկտեմբեր 23, 2025
    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Գորիս

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Դեկտեմբեր 21, 2025
    Անապահովության գնահատման նոր համակարգ
    Գորիս

    Անապահովության գնահատման նոր համակարգ

    Դեկտեմբեր 19, 2025
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    © 2025 Mediapoint | All rights reserved.