Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Վերջին սերիալներից` Կատրին, Էվա…

by mediapoint
Հունվար 24, 2021
0

Մանե Հարությունյան
Գորիսի թիվ 6 դպրոց

Իմ կողքին ապրող մարդիկ շատ տարբեր, ժամանակին, գուցե, բնորոշ անուններ են կրում` Ժենյա, Մարուսյա, Բոխչագյուլից մինչ Կարինե, Նարինե, Մարինե, մինչ Լիլի, Ալեքս ու Մաքս:

Իսկ այսօ՞ր: Ի՞նչ անուններն են ժամանակակից համարվում, ի՞նչ անուններ են տրվում 21-րդ դարի նորածիններին, ի՞նչ խնդիրներ կան…

Այս հարցերի պատասխանները փնտրելու համար դիմեցի ՔԿԱԳ Գորիսի տարածքային բաժնի առաջատար մասնագետ Արմինե Հայրապետյանին:  

-Ի՞նչ անուններով եք առավել շատ ծննդյան վկայականներ լրացնում:

-Միլենա, Ալեն, Արամե, Էլեն, Ալեքս, Արեն, Լիա, Գարիկ, Նարեկ, Նարե, Արթուր, Ավետ, վերջին սերիալներից` Կատրին, Էվա…

-Լինո՞ւմ են դեպքեր, երբ այնպիսի անուններ են ուզում գրացել, որ դուք չեք կարողանում անտարբեր լինել, ստիպված եք լինում միջամտել:

-Երբեմն խղճում ես այն չճանաչածդ երեխային, ով պիտի ողջ կյանքում կրի մեծահասակների ցանկությամբ  ընտրված որոշ անուններ: Նման  անբարեհունչ, տարօրինակ հապավումների արդյունք անունների դեպքում, եթե անգամ այն երջանկահիշատակ պապիկի անուն է (օրինակ` Լենդրոշ-լենինյան դրոշ` երևի), փորձում ենք մեր խորհուրդը տալ, ասել, որ երեխան մի ամբողջ կյանք իր անվան հետ կապված անհարմարություններ կարող է ունենալ: Այսօրվա ո՞ր երիտասարդ օրիորդն է ուրախ, եթե կրում է օրինակ, Հազարվարդ անունը:

Իսկապես, արժե հիշել` անունը ողջ կյանքի համար է: Իհարկե, վերջին կարծիքի իրավունքը իրենցն է:

-Անվան ընտրության հարցում, ըստ Ձեզ, հայ ընտանիքներում ու՞մ դերակատարությունն է զգալի, որոշիչ:

-Հիմնականում ամուսնու, կեսուր-կեսրայրի, մի քիչ էլ` երիտասարդ ծնողների:

-Քանի՞ ծնունդ եք գրանցել անցած տարում և ի՞նչպիսի  միտումներ կան:

-2012-ին գրանցել ենք 508 ծնունդ, ընթացիկ տարում` 130: Մի տխուր միտում կա` հավասարվում են ծնվածների ու մահացածների թվերը:

-Իսկ ամենաուրախալի՞ն:

-Մոնթե անունով ծնունդ  ենք գրանցել:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.