Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մատվեյ Ղազարյան. «Կարևորը քաղաքական կամքն է»

by mediapoint
Մարտ 14, 2017
0

Շուշան Օհանյան
Ինչպես արդեն նշել ենք, Ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Գորիսի մամուլի ակումբը թիվ 12 ընտրական տարածքի տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներին առաջարկել էր կազմակերպության տեղեկատվական հարթակների միջոցով իրենց դիրքորոշումը ներկայացնել տեղական խնդիրներին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Առաջինն արձագանքել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից տարածքային թեկնածու առաջադրված Մատվեյ Ղազարյանը:

1234«Մարդիկ չեն հավատում ընտրությունների ինստիտուտին և վստահ են, որ ընտրական գործընթացը Հայաստանում նախօրոք կանխորոշված ավարտ է ունենում»,-gorispress.am-ի հետ զրույցում նշեց  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից թիվ 12 ընտրատարածքի  պատգամավորության թեկնածու առաջադրված  Մատվեյ Ղազարյանը: Վերջինիս կարծիքով ընտրողների մեծ մասն անտեղյակ է ընտրական նոր օրենքի փոփոխություններին, մասնավորապես, քվեարկության էլեկտրոնային կարգին, անգամ նրան, թե ինչ ասել է կուսակցությունների կողմից առաջադրված, այսպես կոչված ռեյտինգային թեկնածու:

«Մարզերի ընտրողները  տեղեկատվություն ստանալու բավարար աղբյուրներ չունեն: Օրինակ, Գորիսի պարագայում, կարծում եմ, հանրությանն իրազեկելու լավագույն գործիք կարող էր լինել տեղական հեռուստատեսությունը: Ստեղծված պայմաններում տարբեր ոլորտների մասին տեղեկատվության տարածման հիմնական միջոցը մնում է բանավոր խոսքը, որը մեծ ռիսկ է կրում ինֆորմացիայի աղավաղման տեսակետից»- ասում է թեկնածուն:

Նրա կարծիքով տեղեկատվության մատչելիության, ինչպես նաև առանձին ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին բնակչությունը գրեթե անտեղյակ է, որքան էլ, որ թվում է, թե այդ բարեփոխումներն իրականացվում է ի շահ նրա բարեկեցության ապահովման:  Խոսքը, ըստ Մատվեյ Ղազարյանի, վերաբերում է հատկապես համայնքների խոշորացմանը:  Այս գործընթացին, ըստ թեկնածուի, հաջորդելու է արտագաղթը, գյուղերի դատարկումը:«Պետությունը բազմաբնակավայր համայնքների ձևավորման հիմքում դրել է ֆինանսական ռեսուսների խնայողության գաղափարը, սակայն հաշվի չի առել, որ դրանով էականորեն կրճատվել են խոշորացման արդյունքում գործազուրկ դարձած բանկիչների, նրանց ընտանիքների դրամական մուտքերը»-ասում է Մ.Ղազարյանը:

Նա միանշանակ կիսում է  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրում արտահայտված այն կարծիքը, ըստ որի արտագաղթը մեր պետության ազգային անվտանգության առաջնային սպառնալիքներից է: Երկրի երիտասարդ, աշխատունակ զանգավածն արտագաղթում է, և դրա կանխարգելման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ:

Մ. Ղազարյանը արտագաղթը ուղղակիորեն կապում է գործազրկության հետ, որն ըստ նրա պայմանավորված է կրթության ոլորտում առկա խնդիրներով, քանի որ, ըստ նրա չկա հստակ հաշվարկ, թե ինչ մասնագետների կարիք ունի տնտեսությունը և ինչ կրթություն է տրվում ոչ միայն բուհերում, այլև արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում:

Խոսելով Գորիս համայնքի զարգացման հնարավորությունների մասին, թեկնածուն առանձնապես կարևորում է զբոսաշրջության զարգացումը: Նրա կարծիքով, Գորիսն ունի զբոսաշրջության կենտրոն լինելու բոլոր հնարավորությունները, սակայն եղած ռեսուրսներն «ամբողջությամբ ու գրագետ չեն օգտագործվում»: Նրա կարծիքով զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է նաև համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը:

Ըստ թեկնածուի, գրեթե բոլոր դաշինքների, կուսակցությունների ծրագրերում երկրի տարբեր ոլորտների նույն խնդիրներն են մատնանշված, տարբերությունը, Մ.Ղազարյանի խոսքով այն է, թե ով ունի քաղաքական կամք դրանք լուծելու համար:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.